Վիտիլիգո

Մարիամ Բարսեղյան
04.08.2025
Ընդհանուր տվյալներ
Պացիենտը 24 տարեկան, իգական սեռի ներկայացուցիչ է։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում արդեն 10 տարի, նշում է, որ իր առաջին գանգատները դիտվել են ծովից վերադառնալուց հետո, երկար ժամանակ արևայրուք ընդունելու հետևանքով։Հավելում է նաև, որ տատիկի մոտ նույնպես եղել են նմանատիպ գանգատներ։ Աղջիկը ունի նաև տիպ 2 շաքարային դիաբետ։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ձեռքերի և պարանոցի շրջանում սպիտակավուն օջախների առաջացումից, որոնք գնալով շատանում են։
Առաջնային ձևաբանական տարրեր
Ձեռքբերովի թերգունակային բծեր։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Բացակայում են։
Ցանի տեղակայումը
Ձեռքեր և պարանոց
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների ախտահարումը բացակայում է, մազերին տեղ-տեղ սպիտակավուն օջախներ են նկատվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Կատարվել է Վուդի լամպի միջոցով զննում և բիոպսիա։ Զննմամբ հայտնաբերվել են բծերը, որպես կաթնագույն կամ սպիտակ հատվածներ՝ ընդգծված մուգ շրջակա մաշկի ֆոնին։ Բիոպսիա-մելանոցիտների բացակայություն։ Հաստատվել է նաև շաքարային դիաբետը։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պոստբորբոքային հիպոպիգմենտացիա, պիտրիազիս վերսիկոլոր, քիմիական լեյկոդերմիա, ալբինիզմ, լեպրա։
Նախնական ախտորոշումը
Վիտիլիգո
Վիտամինոթերապիա
Վիտամինոթերապիա, կալցինևրինի ինհիբիտոր։
Տեղային բուժումը
Կորտիկոստերոիդներ, ֆոտոթերապիա, արևապաշտպան միջոցներ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top