Քոս

Մարիամ Բարսեղյան
04.08.2025
Ընդհանուր տվյալներ
Պացիենտը 35 տարեկան, արական սեռի ներկայացուցիչ է։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում մոտ 2 շաբաթ, նշում է, որ իր առաջին գանգատները դիտվել են երբ մոտ 10 օր անց է կացրել բարեկամի տանը։ Այլ ուղեկցող հիվանդություններ չունի։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ձեռքերի և որովայնի անտանելի քորից, որը սաստկանում է հատկապես գիշերային ժամերին։
Առաջնային ձևաբանական տարրեր
Մանր հանգուցիկներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղև, էքսկորիացիաներ
Ցանի տեղակայումը
Վերին վերջույթ և որովայն։
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Քերուկի հետազոտություն- հայտնաբերվում է Sarcoptes scabiei տիզը Դերմատոսկոպիա-հայտնաբերվում է քոսային T-աձև սպիտակավուն կառուցվածքազուրկ ուղիներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ, էկզեմա, պսորիազ, ալերգիկ կոնտակտային դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Քոս։
Վիտամինոթերապիա
Լոգանք, անկողնու փոխում, հակահիստամինային կամ հակաբորբոքային դեղամիջոցներ
Տեղային բուժումը
Կրեմներ կամ քսուքներ (օրինակ՝ պերմետրին կամ բենզիլբենզոատ), որոնք ոչնչացնում են տզրուկը։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top