Գունափոփոխ որքին

Քրիստինե Թովմասյան
17.07.2025
Ընդհանուր տվյալներ
45տարեկան , արական սեռ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Տղամարդն իրեն հիվանդ է համարում մոտ 5.5 ամիս, երբ առաջին անգամ իրանի առաջային և աջ կողմնային մակերեսին նկատել է բաց վարդագույն֊ դարչնագույն բծեր։ Հետո աստիճանաբար բծերը շատացել են միաձուլվել:։
Հիվանդի գանգատները
Չի նշում:
Առաջնային ձևաբանական տարրեր
Գերգունակային բծեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Որոշ բծերի մակերեսին թույլ արտահայտված թեփոտում:
Ցանի տեղակայումը
Իրանի առաջային և աջ կողմնային մակերես,որովայնի ձախակողմյան մակերես:
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Բենյե ll (տաշեղի ախտանիշ) և Բալցերի փորձը դրական են։ Մաշկի քերուկի բակտերիաբանական քննությամբ հայտնաբերվել է Malassezia spp.
Դիֆերենցիալ ախտորոշում
Սպիտակ որքին, կաթիլային պսորիազ , վիտիլիգո
Նախնական ախտորոշումը
Գունափոփոխ որքին
Վիտամինոթերապիա
Կետոկոնազոլ 200 մգ/օրը, 7-14 օր տևողությամբ
Տեղային բուժումը
Կետոկոնազոլի 2% կամ Zn-ի պիրիթիոնով շամպուն
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top