Ընդհանուր տվյալներ
Տղ 80 տ․
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մաշկի վրա փոփոխություն նկատել է մոտ 2 տարի առաջ , եղել է չափերով շատ ավելի փոքր, որևէ այլ հիվանդություն չի նշում
Հիվանդի գանգատները
Գանգատվում է մաշկի վրա սահմանափակ վերքային մակերեսից ,որ տարբեր տեղային միջոցներ օգտաործելուց չի բուժվել, ցավ չունի, երբեմն զգում է թեթև արտահայտված քոր
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ տեղ տեղ չոր, բաց շագանակագույն եզրային պիգմետացիայով, սահմանափակ մոտ 2,5 ×3 սմ մակերեսով , տեղ տեղ մաշկից քիչ բարձրացած վահանիկ, շրջապատող մաշկն անփոփոխ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Առանձին թեփուկներ, փոքրիկ կեղևներ նաև արյունային, էրոզիվ մանր օջախներ
Ցանի տեղակայումը
Աջ ձեռքի վերին երրորդի և աջ ոտքի վերին երրորդի դրսային հատված, շրջապատող մաշկն անփոփոխ
Եղունգների և մազերի ախտահարումը
չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա բնորոշ կերատինիզացիա, , գլոմերուլար և կետային անոթներ, թեփային մակերես
Դիֆերենցիալ ախտորոշում
Քրոնիկ էկզեմա, Ակտինիկ կերատոզ, Բազալ բջջային քաղցկեղ
Նախնական ախտորոշումը
Բոուենի հիվանդություն
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Վիրաբուժական հեռացում առողջ հյուսվածքի մակարդակով կամ կրիոթերապիա