Հերպես HSV-1

Տաթևիկ Առաքելյան
24.03.2025
Ընդհանուր տվյալներ
Նարինե Մարտիրոսյան , 31 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նշում է խրոնիկ հոգնածություն : Առկա է իմունոդեֆիցիտ : Հիվանդը նշում է, որ հաճախակի սթրեսի ֆոնին կամ մրսածությունից հետո բերանի շրջանում առաջանում են ցավոտ, քոր առաջացնող վեզիկուլներ, որոնք վերածվում են խոցերի։ Առաջին դեպքը եղել է 5 տարի առաջ, երբ շրթունքների շրջանում նկատվել է փոքր կարմրածություն, որն այնուհետև վերածվել է հեղուկով լցված բշտիկների։ Բուժումը հիմնականում եղել է տեղային միջոցներով, սակայն հիվանդությունը պարբերաբար կրկնվում է:
Հիվանդի գանգատները
Թեթև ցավ ախտահարված հատվածում : Փոքր բշտերի առաջացում, որոնք լցված են թափանցիկ հեղուկով :Մաշկի կարմրածություն, երբեմն՝ թեթև այտուց : Հնարավոր է՝ ջերմության նվազ բարձրացում :Հիվանդության կրկնվելու բնույթ:
Առաջնային ձևաբանական տարրեր
Վեզիկուլներ (vesicles)՝ փոքր, հեղուկով լցված բշտեր : Էրիթեմա (erythema)՝ բշտերի հիմքում կարմրածություն:
Երկրորդային ձևաբանական տարրեր
Խոցեր (ulcers)՝ բշտերի պայթելուց հետո առաջանում են ցավոտ էրոզիաներ
Ցանի տեղակայումը
Առավել հաճախ շրթունքների շուրջ, քթի շրջանում, դեմքի այլ հատվածներում:
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
ՊՇՌ (PCR) թեստ՝ հայտնաբերվել է HSV 1-ի ԴՆԹ
Դիֆերենցիալ ախտորոշում
Աֆթոզ խոցեր (Aphthous ulcers) • Վարիկոզային խոցեր • Բազմաձև էրիթեմա (Erythema multiforme) •գոտևորող որքին
Նախնական ախտորոշումը
Հերպեսի վիրուսային վարակ HSV-1
Վիտամինոթերապիա
Ացիկլովիր (Acyclovir) – 200 մգ 5 անգամ/օր, 5-7 օր : Ստիմուլյատորներ (վիտամիններ, բուսական միջոցներ) • Վիտամին C, B խմբի վիտամիններ • ժենշենի էքստրակտներ
Տեղային բուժումը
Ացիկլովիր քսուք 5% – 3-5 անգամ/օր ախտահարված հատվածում • Պենցիկլովիր քսուք 1% – 2 ժամը մեկ, 4 օր • Անալգետիկ գելեր (Lidocaine, Solcoseryl)՝ ցավոտ էրոզիաների դեպքում • Բուսական միջոցներ (Propolis, Tea Tree Oil)՝ լրացուցիչ բուժման համար
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top