Ընդհանուր տվյալներ
Հիվանդը՝ 58-ամյա կին, դիմել է գինեկոլոգի և մաշկաբանի՝ արտաքին սեռական օրգանների շրջանում քորի և մաշկի սպիտակեցման գանգատներով:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը զարգացել է մոտ մեկ տարի առաջ՝ աստիճանաբար։ Սկզբում նկատել է քոր, ապա մաշկի փոփոխություններ՝ սպիտակ, չոր բծերի ձևով։ Վերջին ամիսներին գանգատները սաստկացել են, առաջացել են ցավեր և անհարմարություն սեռական հարաբերության ժամանակ։ Մենոպաուզայից հետո ախտանիշները դարձել են ավելի արտահայտված։
Հիվանդի գանգատները
Քոր (հատկապես գիշերը)։ Մաշկի չորություն, ճաքեր։ Ցավ և անհարմարություն սեռական հարաբերության ժամանակ։ Թեթև այրոց։ Միզարձակության ժամանակ՝ թեթևակի գրգռվածություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Սպիտակ բծեր։ Հիպերկերատոզի գոտիներ։ Թեթևակի բարձրացած կամ ատրոֆիկ, չոր մակերեսով վնասվածքներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ճաքեր և էրոզիաներ՝ քորի հետևանքով։ Մաշկի ատրոֆիա, երբեմն՝ սպիական փոփոխություններ։
Ցանի տեղակայումը
Փոքր և մեծ սեռական շրթեր։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգները և մազերը ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա- Հիպերպիգմենտացիա։ Թելավոր սպիտակ ցանցանման նախշեր ։ Կոլպոսկոպիա -Բարակացված մաշկային շերտ , հիպոքրոմ փոփոխություններ
Դիֆերենցիալ ախտորոշում
Վուլվայի լեյկոպլակիա , Վուլվայի կարցինոմա, Կարմիր տափակ որքին , Սնկային վուլվիտ
Նախնական ախտորոշումը
Վուլվայի կրաուրոզ
Վիտամինոթերապիա
էստրոգենային քսուքներ, զիրտեկ օրական 1 անգամ, CO2 լազերային թերապիա
Տեղային բուժումը
Նրբորեն մաքրող օճառներ՝ առանց ալկալիներ,