Ընդհանուր տվյալներ
Հիվանդը՝ 42-ամյա տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 6 ամիս առաջ՝ առանց ակնհայտ պատճառի։ Սկզբում առաջացել են մանր, վարդագույն-շագանակագույն, քոր առաջացնող բծեր։ Տարբեր կլինիկաներում բուժվել է հակաալերգիկներով և տեղային կորտիկոստերոիդներով՝ առանց մշտական արդյունքի։ Հիվանդն ունի քրոնիկ գաստրիտ, նախկինում ունեցել է վիրուսային հեպատիտ B։
Հիվանդի գանգատները
Քոր և դիսկոմֆորտ՝ ցանի շրջանում։ Մաշկի չորություն և թեփոտում։ Կոսմետիկ անհարմարություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Փոքր, թեթևակի բարձրացած, վարդագույն կամ շագանակագույն պապուլաներ։ Պապուլաները խիտ դասավորված են, երբեմն խմբված։ Ցանի վրա առկա է թեթևակի փայլուն մակերես։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեթև թեփոտում ։ Որոշ տեղերում՝ հիպերպիգմենտացիա։ Երկարատև գոյության դեպքում՝ մաշկի ատրոֆիա։
Ցանի տեղակայումը
Կրծքավանդակ (առավել հաճախ կողերի և մեջքի շրջաններում), որովայն, վերին վերջույթներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգները և մազերը ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հյուսվածաբանական քննություն - Ապակենման դեգեներացիա բազալ շերտում։ կերատինիզացիայի խանգարում՝ հիպեր- կամ պարակերատոզի ձևով։ Դերմատոսկոպիա Կարմիր-շագանակագույն ֆոն, սպիտակ ցանցաձև նախշեր։ Արյան ընդհանուր քննություն՝ Էոզինոֆիլների մակարդակի փոքր-ինչ բարձրացում,առանց հատուկ փոփոխություններ
Դիֆերենցիալ ախտորոշում
Կարմիր տափակ որքին։ Պսորիազ ։ Պարապսորիազի այլ տեսակներ
Նախնական ախտորոշումը
Լիխենոիդ պարապսորիազ
Վիտամինոթերապիա
Մեթոթրեքսատ – 7.5-15 մգ շաբաթական 1 անգամ, զիրտեկ օրական 1 անգամ
Տեղային բուժումը
Կլոբետազոլ 0.05% օրական 1-2 անգամ, Ուրեա 5-10% պարունակող քսուքներ