Ընդհանուր տվյալներ
Հիվանդը՝ 48-ամյա կին, դիմել է դերմատոլոգին բերանի խոռոչում և մաշկի վրա ցավոտ բշտերի առաջացման հետևանքով։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդության սկիզբը՝ 3 ամիս առաջ։ Սկսվել է բերանի խոռոչում ցավոտ խոցերից ։ 1 ամիս անց առաջացել են բշտեր մաշկի վրա։ Հիվանդությունը զարգացել է աստիճանաբար, բշտերը բացվել են։ Հիվանդի մոտ աուտոիմունային հիվանդություններ նախկինում չեն եղել։ Ընտանիքում նման հիվանդություն չի գրանցվել։
Հիվանդի գանգատները
Ցավոտ խոցեր բերանի խոռոչում, դժվարություն ուտելիս։ Բշտերի առաջացում մարմնի տարբեր հատվածներում։ Բշտերի պատռվելուց հետո առաջացած էրոզիաների այրոց ու ցավ։ Ընդհանուր թուլություն, տենդի զգացողություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Կլոր կամ օվալ ձև ունեցող բշտեր (1-3 սմ տրամագծով)։ Թափանցիկ հեղուկով լցված բշտեր։ Նիկոլսկու դրական սիմպտոմ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թաց էրոզիաներ՝ բշտերի պատռվելուց հետո։ Կարմիր գրգռված մակերես էրոզիաների տեղում ։ Թեթև թեփոտում և պիգմենտացիա էրոզիաների տեղում։
Ցանի տեղակայումը
Բերանի խոռոչ , կրծքավանդակ, մեջք, աճուկային հատվածներ, սրունքներ, ձեռքեր
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների թեթև դեֆորմացիա, մազերի ախտահարում չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
հյուսվածաբանական քննությունը ցույց է տալիս ինտրաԷպիդերմալ բշտավորում և ականտոլիզ, արյան քննություն – լեյկոցիտոզ, բարձր ԷՆԱ
Դիֆերենցիալ ախտորոշում
Ստոմատիտ
Նախնական ախտորոշումը
Բշտախտ
Վիտամինոթերապիա
Պրեդնիզոլոն – 1-1.5 մգ/կգ/օր (սկզբնական դեղաչափ), աստիճանաբար նվազեցնելով , Մեթիլպրեդնիզոլոն պուլս թերապիա – 500-1000 մգ/օր 3 օր
Տեղային բուժումը
Քլորհեքսիդին 0.12%-ով ողողումներ օրական 2-3 անգամ, Կլոբետազոլ 0.05% օրական 2 անգամ,