Սովորական Վուլգար Բշտախտ

Տաթևիկ Առաքելյան
24.03.2025
Ընդհանուր տվյալներ
Արտակ Դավթյան, 48 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է հիպերտոնիա, շաքարային դիաբետ 2րդ տիպի : Վերջին 3 ամիսների ընթացքում հիվանդը նշում է ցավոտ բշտերի առկայություն բերանի խոռոչում, որոնք հեշտությամբ պատռվում են՝ առաջացնելով խոցեր։ Նկատել է ցան սկզբնական շրջանում մեջքի վրա : Հետագայում ցանը տարածվել է դեպի կրծքավանդակ ։ Նշում է ընդհանուր թուլություն , ժամանակ առ ժամանակ ջերմության բարձրացում։
Հիվանդի գանգատները
Ցավոտ խոցեր բերանի խոռոչում : Մաշկի վրա բշտերի առաջացում : Թուլություն, երբեմն՝ ջերմության բարձրացում : Այրոցի զգացում մաշկի ախտահարված հատվածներում :
Առաջնային ձևաբանական տարրեր
•Բշտեր ՝ թափանցիկ կամ դեղնավուն հեղուկով լցված, բարակ պատերով, հեշտությամբ պատռվում են : Էրոզիաներ՝ բշտերի պատռվելուց հետո մնում են կարմիր, ցավոտ խոցեր:
Երկրորդային ձևաբանական տարրեր
Պիգմենտացիա (հետագայում՝ հիպերպիգմենտացիա էրոզիաների տեղում) : Խոցեր : Նիկոլսկու ախտանիշը դրական է (մաշկը շփելիս էպիդերմիսը հեշտությամբ պոկվում է)
Ցանի տեղակայումը
Բերանի խոռոչ (լեզու, քիմք, լնդեր, այտերի լորձաթաղանթ) : Կրծքավանդակ, մեջք : Ծնկներ, արմունկներ, աճուկային հատված -ծանր դեպքերում:
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր քննություն ՝ թեթև անեմիա կամ լեյկոցիտոզ : Իմունոֆլուորեսցենտ հետազոտություն (DIF)՝ IgG-ի և C3-ի կուտակում էպիդերմիսում : Անտիդեսմոգլեինային հակամարմինների հայտնաբերում (ELISA) : Հյուսվածաբանական քննություն- Ականթոլիզ՝ բջջային կապերի քայքայում էպիդերմիսում • Էպիդերմիսի ինտրաեպիդերմալ ճեղքում և բշտերի ձևավորում • Նիկոլսկու ախտանիշ -Դրական՝ մատներով շփելիս էպիդերմիսը հեշտությամբ է շերտազատվում :
Դիֆերենցիալ ախտորոշում
Բազմաձև էրիթեմա •Ստևենս-Ջոնսոնի համախտանիշ •Դյուրաբորբոք բշտախտ
Նախնական ախտորոշումը
Սովորական Վուլգար Բշտախտ
Վիտամինոթերապիա
պրեդնիզոլոն՝ օրական 40-60-ական մգ, տրիամցինոլոն՝ 32-48 մգ, ղեքսամեթազոն՝ 4-6 մգ: Պրոցեսի կայունացման հասնելուց հետո (նոր ցանավորումների դադարում) պրեպարատի դոզան աստիճանաբար, ծայրահեղ զգուշությամբ իջեցվում է մինչև այն նվազագույն դոզան (պրեդնիզոլոն 5-10 մգ, տրիամցինոլոն՝ 2-4 մգ, ղեքսամեթազոն՝ 0,5 մգ), որի ժամանակ հիվանդի մոտ նոր բշտեր չեն առաջանում։ Բուժման դադարեցումը սովորաբար արագորեն բերում է հիվանդության կրկնման, այդ պատճառով անհրաժեշտ է լինում հիվանդներին մշտապես պահել նվազագույն, պահպանողական դոզաների վրա։
Տեղային բուժումը
Նշանակվում են հաճախակի տաք լոգանքներ (ամենից լավ է կալիումի պերմանգանատով՝ 0,5 գ մեկ դույլ ջրին) և վիրակապեր ախտահանիչներով - գենցիան-վիոլետ ջրային լուծույթի օգտագործում ։ Լորձաթաղանթների ախտահարման դեպքում պահանջվում է բերանի խոռոչը խնամքով մաքրել տտիպ ու ախտահանիչ լուծույթներով ողողելու և քսելու միջոցով (օրինակ՝ հազարանթերթիկի եփուկի ու բորաջրի հավասար խառնուրդով, ֆուրացիլինի 1:5000 լուծույթով և այլն):
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top