Պսորիազային արթրիտ

Գայանե Սահակյան
23.03.2025
Ընդհանուր տվյալներ
Հիվանդը՝ 52-ամյա տղամարդ է, դիմել է դերմատոլոգին և ռևմատոլոգին՝ մաշկի վրա ցանի և բազմակի հոդային բողոքներով:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Պսորիազի պատմություն՝ 15 տարի։ Վերջին 2 տարվա ընթացքում սկսվել է հոդացավեր, առավոտյան կարկամություն, առավել արտահայտված է՝ ձեռքերի և ոտքերի միջֆալանգային հոդերում։ Հիվանդի ընտանիքում առկա է պսորիազի դեպք (հայրը) ։ Չունի շաքարային դիաբետ կամ հիպերտոնիա, սակայն ունի ավելորդ քաշ
Հիվանդի գանգատները
Քոր և կարմրություն մաշկի վրա, հոդացավ և այտուց՝ հատկապես առավոտյան, մարմնի ընդհանուր թուլություն, մաշկի վրա կեղևով պատված բծեր, եղունգների փոփոխություններ
Առաջնային ձևաբանական տարրեր
Մաշկի վարդագույն-կարմիր ինդուրատիվ բծեր, հստակ սահմաններով, թեփոտվող արծաթագույն թեփով պատված բծեր։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիաներ՝ քորից և քերծվածքներից հետո , ատրոֆիկ փոփոխություններ որոշ հատվածներում, հիպերպիգմենտացիա
Ցանի տեղակայումը
Ծնկների, արմունկներ, սրբոսկրի շրջան, գլխամաշկ
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների փխրունություն, դեղնություն, գլխամաշկի ախտահարում
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա – արյունազեղումներ, թեփոտում։ Հյուսվածաբանական հետազոտություն – պարակերատոզ, արյունատար անոթների հիպերպլազիա ։ Ռենտգեն (ձեռքերի և ոտքերի հոդեր) – էրոզիվ փոփոխություններ, հոդային տարածության նեղացում։ Արյան քննություն – C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) և էրիթրոցիտների նստեցման արագությունը (ESR) բարձր
Դիֆերենցիալ ախտորոշում
Ռևմատոիդ արթրիտ, օստեոարթրոզ, համակարգային կարմիր գայլախտ
Նախնական ախտորոշումը
Պսորիազային արթրիտ՝ հոդային և մաշկային ախտահարումով
Վիտամինոթերապիա
Իբուպրոֆեն 400 մգ 3 անգամ/օր , Մեթոթրեքսատ – 15 մգ շաբաթական 1 անգամ , Ինֆլիքսիմաբ 5 մգ/կգ, ներերակային
Տեղային բուժումը
կլոբետազոլ 0.05% оրը 1 անգամ, սալիցիլաթթու պարունակող քսուքներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top