Կարմիր տափակ որքին

Գայանե Սահակյան
23.03.2025
Ընդհանուր տվյալներ
Հիվանդը՝ 45-ամյա կին։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ ցանը հայտնվել է մոտ 3 ամիս առաջ՝ առանց ակնհայտ պատճառի։ Նախկինում չի ունեցել ալերգիկ ռեակցիաներ, սակայն վերջին շրջանում սթրեսային իրավիճակ է ունեցել աշխատանքի վայրում։ Ունի քրոնիկ գաստրիտ և հիպերտոնիկ հիվանդություն։ Ընտանեկան անամնեզում նման դեպքեր չեն եղել։
Հիվանդի գանգատները
Քոր, հատկապես երեկոյան, մաշկի վրա կարմրավուն ցան, բերանի խոռոչի լորձաթաղանթի չորություն և մեղմ այրոց Երբեմն՝ ցավ բերանի խոռոչի վնասված հատվածներում
Առաջնային ձևաբանական տարրեր
Փոքր պապուլներ մոմանման փայլով,
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ատրոֆիկ փոփոխություններ՝ քերծվածքներից հետո Հիպերպիգմենտացիա անցած տարրերի տեղում, էրոզիաներ բերանի խոռոչում
Ցանի տեղակայումը
բերանի խոռոչ, դաստակներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգները և մազերը ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա – սպիտակ ցանցային գծեր, Հյուսվածաբանական հետազոտություն – էպիդերմիսի հիպերկերատոզ, բազալ բջիջների նեկրոզ, բորբոքային ինֆիլտրատ
Դիֆերենցիալ ախտորոշում
Լեյկոպլակիա, Փսորիազ , Կարմիր գայլախտ, Սկլերոդերմիա
Նախնական ախտորոշումը
Կարմիր տափակ որքին՝ դասական ձև, մաշկային և բերանի խոռոչի ախտահարումով
Վիտամինոթերապիա
Պրեդնիզոլոն- 10- մգ/օր, 1-2 շաբաթ՝ աստիճանաբար նվազեցնելով դեղաչափը , նիկսար -օրը 1 անգամ
Տեղային բուժումը
Կլոբետազոլ պրոպիոնատ 0.05% օրական 1 անգամ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top