Բազալ-բջջային քաղցկեղ

Գայանե Սահակյան
23.03.2025
Ընդհանուր տվյալներ
Հիվանդը՝ 68-ամյա տղամարդ, դիմել է դերմատոօնկոլոգին քթի շրջանում երկարատև չսպիացող խոցով
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ 4 տարի առաջ նկատել է փոքրիկ, մաշկագույն հանգույց քթի վրա, որը դանդաղ մեծացել է: Վերջին 6 ամսվա ընթացքում հանգույցի կենտրոնում առաջացել է խոց, որը կրկնվող արյունահոսում է: Հիվանդը երկար տարիներ աշխատել է արտասահմանում (շինարար), ունի բաց մաշկ, երկար տարիներ եղել է արևի ուղիղ ճառագայթների տակ։
Հիվանդի գանգատները
Խոց քթի վրա, պարբերաբար արյունահոսող։ Մեղմ ցավ խոցի շրջանում։ Դանդաղ աճող հանգույց։
Առաջնային ձևաբանական տարրեր
Մաշկագույն կամ վարդագույն հանգույց, տելեանգիեկտազիաներ հանգույցի մակերեսին։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Խոց և քերծվածքներ , կեղևներ, Ատրոֆիկ փոփոխություններ եզրերին
Ցանի տեղակայումը
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգները և մազերը ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա – ճյուղավորվող անոթներ, մոմանման փայլ։ Հյուսվածաբանական հետազոտություն – բազալ բջիջների բազմացում, նուկլեար հիպերքրոմատոզ։ Արյան հետազոտություն – շեղումներ չեն հայտնաբերվել։ Ուլտրաձայնային հետազոտություն -3.5 մմ խորություն, ենթամաշկային տարածում չկա
Դիֆերենցիալ ախտորոշում
Քերատոականթոմա, Մելանոմա
Նախնական ախտորոշումը
Բազալ-բջջային քաղցկեղ (նոդուլար ձև, խոցոտված փուլ)
Վիտամինոթերապիա
Վիրաբուժական հեռացում, Ճառագայթային թերապիա
Տեղային բուժումը
Կրիոթերապիա փոքր գոյացությունների համար
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top