Ռոզացեա

Տաթևիկ Առաքելյան
23.03.2025
Ընդհանուր տվյալներ
Հասմիկ Ամիրբեկյան , 45 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Անամնեզում նշվում է գաստրիտ , աոկա են հորմոնալ խանգարումներ - Պրոլակտինը նորմայից բարձր է երկու անգամ : Ինչ վերաբերվում է ռոզացեային - Հիվանդը նշում է, որ վերջին 2 տարվա ընթացքում պարբերաբար նկատում է դեմքի կարմրածություն, որն ուժեղանում է տաք ըմպելիքներից, արևի ազդեցությունից և ալկոհոլի օգտագործումից։ Վերջին ամիսներին սկսվել են նաև պզուկանման ցաներ։ Մաշկը զգայուն է և հակված է գրգռվածության։
Հիվանդի գանգատները
Մշտական կարմրություն (էրիթեմա) դեմքի կենտրոնական հատվածում : Պարբերաբար առաջացող բծեր և մանր պապուլաներ :Ցավոտություն և այրոցային զգացում : Մաշկի գերզգայունություն կոսմետիկ միջոցների նկատմամբ: Քիթը մեծացած է - ռինոֆիմա :
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմա (մշտական կարմրածություն) • Տելանգիեկտազիաներ (մանր անոթների լայնացում) • Պապուլաներ և պուստուլաներ -փոքր բորբոքային տարրեր, որոնք հիշեցնում են պզուկներ:
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մաշկի չորություն և թեփոտում • Ֆիմատոզ փոփոխություններ
Ցանի տեղակայումը
Դեմքի կենտրոնական հատվածներ - ճակատ , թուշ , կզակ
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հորմոնալ - պրոլակտինը բարձր է : Դերմատոսկոպիա - տելանգիեկտազիաներ , թեթև թեփոտում : Աոկա են թարախաբշտիկներ : Հիստ.- բորբոքային ինֆիլտրատ:
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ , կարմիր գայլախտ , էրիթեմա
Նախնական ախտորոշումը
Ռոզացեա , էրիթեմատոտելանգիէկտատիկ ձև
Վիտամինոթերապիա
Հակաբիոտիկներ (բորբոքային փուլերի համար) - Doxycycline 40–100 մգ/օր, 6-12 շաբաթ • Metronidazole 250 մգ x 2 անգամ/օր, 2-4 շաբաթ • Izotretinoin (ծանր դեպքերում) 0.1-0.3 մգ/կգ/օր, կարճատև կուրս • Հակահիստամինային միջոցներ - Loratadine 10 մգ/օր (քորն ու գրգռվածությունը նվազեցնելու համար) :Անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն, սթրեսի նվազեցում :
Տեղային բուժումը
մետրոնիդազոլ 0.75%-1% (Metrogel, Rozex) քսուք – 1-2 անգամ/օր : Նիացինամիդ, վիտամին B3 պարունակող քսուքներ – բորբոքումը նվազեցնելու համար • Արևապաշտպան միջոցներ (SPF 50+) – պարտադիր, քանի որ արևի ճառագայթները ուժեղացնում են հիվանդության ընթացքը:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top