Ընդհանուր տվյալներ
45 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մանուկ հասակում ծանր հիվանդություններ չի ունեցել։ Առաջին ախտանշանները նկատել է մոտ 2 տարի առաջ՝ դեմքի կարմրություն, որն ուժեղանում էր արևի ճառագայթներից, տաք ուտելիքներից կամ ալկոհոլից։ Վերջին 6 ամիսներին կարմրությունը դարձել է կայուն։
Հիվանդի գանգատները
Դեմքի կարմրություն, որը ժամանակի ընթացքում չի անցնում, այրվածքի զգացողություն, մաշկի չորություն , փոքր բշտիկավոր ցան, երբեմն թարախային տարրեր ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմա , տելեանգիեկտազիաներ , պապուլաներ և պուստուլաներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Պիգմենտացիա, Էպիդերմիսի չորացում, թեփոտում։
Ցանի տեղակայումը
Դեմքի կենտրոնական հատված (քիթ, այտեր, ճակատ, կզակ), կոպերի ու քթի
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների փոփոխություններ չեն դիտարկվում։ Մազաթափություն չի նկատվել։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա – երևում են տելեանգիեկտազիաներ, էրիթեմա ։ Մանրէաբանական հետազոտություն – Demodex folliculorum-ի առկայություն։ Արյան ընդհանուր անալիզ – Էոզինոֆիլների քիչ բարձրացում ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Սեբորեային դերմատիտ, կարմիր գայլախտ , ակնե
Նախնական ախտորոշումը
Ռոզացեա՝ էրիթեմատոզ-տելեանգիեկտատիկ փուլ
Վիտամինոթերապիա
Դոքսիցիկլին – 100 մգ, օրը 2 անգամ, 4-6 շաբաթ, զիրտեկ օրը 1-2 անգամ
Տեղային բուժումը
Մետրոնիդազոլ գել 0.75% 2-3 շաբաթ, արևապաշտպան քսուքներ, Ավեն ռոզամետ