Վուլգար պսորիազ

Տաթևիկ Առաքելյան
23.03.2025
Ընդհանուր տվյալներ
Ռուդոլֆ Մարտիրոսյան , 40 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առկա է հիպերտոնիա , հիվանդը նշում է մշտական սթրես , լարվածություն , բավականին էմոցիոնալ է : Ինչ վիրաբերվում է պսորիազին - Հիվանդը նշում է, որ առաջին ախտանիշները հայտնվել են 10 տարի առաջ՝ գլխամաշկի շրջանում։ Ժամանակի ընթացքում ցանը տարածվել է արմունկներին, ծնկներին և մեջքին։ Հիվանդության ընթացքը սեզոնային բնույթ է կրում՝ ձմռանը սրվում է։ Ընտանեկան անամնեզում պսորիազով հիվանդներ կան - մայրը , փոքր եղբայրը :
Հիվանդի գանգատները
Կարմրավուն , սպիտակ թեփոտվող բծեր , արտահայտիչ քոր , մաշկի չորություն , էսթետիկ տեսանկյունից հոգեբանական անհանգստություն :
Առաջնային ձևաբանական տարրեր
արծաթափայլ թեփով պատված վահանիկներ , էրիթեմատոզ բծեր հստակ սահմաններով :
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կոբների ֆենոմեն (վնասման տեղում նոր պսորիատիկ բծերի առաջացում) : Մոմի բծի ֆենոմեն (երբ թեփը քերծելիս մաշկը դառնում է մոմանման) : Վերջնական շերտի ֆենոմեն (վերջնական քերծվածքի դեպքում երևում է թարմ, արյունոտ մակերես):
Ցանի տեղակայումը
Գլխամաշկ • Արմունկներ • Ծնկներ • Մեջք • Գոտկային հատված
Եղունգների և մազերի ախտահարումը
ասեղի գլխիկի մեծության ներհրումներ եղունգների վրա , առկա է օնիխոլիզիս - շերտազատում , եղունգի տակի մաշկը հաստացած է (ենթաեղնգային հիպերկերատոզ) : Ընդհանուր գույնը դեղնակարմրագույն - յուղի կաթիլ կամ սաղմոնի բիծ : Մազերի ախտահարում չկա :
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
հիստ. - ականտոզ , էպիդերմիսի հաստացում , պարակերատոզ ,էպիդերմիսում առկա են նեյտրոֆիլների կուտակում : Լաբ.- բարձր: Դերմատոսկոպիա - արծաթափայլ թեփոտված վահանիկներ, կետային անոթներ:
Դիֆերենցիալ ախտորոշում
Սեբորեային դերմատիտ , Ժիբերի վարդագույն որքին , սունկ , էկզեմա
Նախնական ախտորոշումը
Պսորիազ Վուլգար
Վիտամինոթերապիա
Ֆոտոթերապիա , Մեթոթրեքսատ (Methotrexate) • Սկսում են 7.5–15 մգ/շաբաթ, աստիճանաբար ավելացնելով մինչև 20–25 մգ/շաբաթ՝ կախված պատասխանից։ • Տրվում է 1 անգամ/շաբաթ օրալ կամ ներարկմամբ։ • Պարտադիր՝ ֆոլաթթվի հավելում (5 մգ, շաբաթական 1-2 անգամ, բացի մեթոթրեքսատ ընդունելու օրվանից)՝ կողմնակի ազդեցությունները նվազեցնելու համար։ Ցիկլոսպորին A (Cyclosporine A) • Սկզբնական դեղաչափ՝ 2.5–5 մգ/կգ/օր, բաժանված 2 ընդունման։ • Ընդունվում է օրալ, առավելագույնը 1-2 տարի։ • Անհրաժեշտ է արյան ճնշման և երիկամների ֆունկցիայի վերահսկողություն։ Ացիտրետին (Acitretin, վիտամին A-ի անալոգ) • Սկզբնական դեղաչափ՝ 10–25 մգ/օր, կախված հիվանդի անհատական ցուցանիշներից։ • Բուժման ընթացքում անհրաժեշտ է խուսափել ալկոհոլից ։ Բիոլոգիական թերապիա (ծանր, կայուն դեպքերում) • Adalimumab (Humira) – 80 մգ առաջին շաբաթ, այնուհետև 40 մգ ամեն 2 շաբաթը մեկ։ • Infliximab (Remicade) – 5 մգ/կգ ներերակային 0-րդ, 2-րդ, 6-րդ շաբաթներին, այնուհետև ամեն 8 շաբաթը մեկ։ • Secukinumab (Cosentyx) – 300 մգ շաբաթական 1 անգամ 5 շաբաթ, այնուհետև ամսական 1 անգամ :
Տեղային բուժումը
Մեթոթրեքսատ (Methotrexate) • Սկսում են 7.5–15 մգ/շաբաթ, աստիճանաբար ավելացնելով մինչև 20–25 մգ/շաբաթ՝ կախված պատասխանից։ • Տրվում է 1 անգամ/շաբաթ օրալ կամ ներարկմամբ։ • Պարտադիր՝ ֆոլաթթվի հավելում (5 մգ, շաբաթական 1-2 անգամ, բացի մեթոթրեքսատ ընդունելու օրվանից)՝ կողմնակի ազդեցությունները նվազեցնելու համար։ Ցիկլոսպորին A (Cyclosporine A) • Սկզբնական դեղաչափ՝ 2.5–5 մգ/կգ/օր, բաժանված 2 ընդունման։ • Ընդունվում է օրալ, առավելագույնը 1-2 տարի։ • Անհրաժեշտ է արյան ճնշման և երիկամների ֆունկցիայի վերահսկողություն։ Ացիտրետին (Acitretin, վիտամին A-ի անալոգ) • Սկզբնական դեղաչափ՝ 10–25 մգ/օր, կախված հիվանդի անհատական ցուցանիշներից։ • Բուժման ընթացքում անհրաժեշտ է խուսափել ալկոհոլից և հղիությունից (3 տարի)։ Բիոլոգիական թերապիա (ծանր, կայուն դեպքերում) • Adalimumab (Humira) – 80 մգ առաջին շաբաթ, այնուհետև 40 մգ ամեն 2 շաբաթը մեկ։ • Infliximab (Remicade) – 5 մգ/կգ ներերակային 0-րդ, 2-րդ, 6-րդ շաբաթներին, այնուհետև ամեն 8 շաբաթը մեկ։ • Secukinumab (Cosentyx) – 300 մգ շաբաթական 1 անգամ 5 շաբաթ, այնուհետև ամսական 1 անգամ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top