Ընդհանուր տվյալներ
Կարինե Կարապետյան , 36 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը չի նշում խրոնիկ հիվանդություններ, չունի ալերգիաներ: Մոտ մեկ տարի առաջ ձեոքին նկատել է փոքրիկ, կլորավուն, մուգ գույնի բիծ։ Ժամանակի ընթացքում բիծը մեծացել է և դարձել է ավելի նկատելի։ Գանգատներ կամ ցավ չի ունեցել։ Ընտանեկան անամնեզում նմանատիպ հիվանդություններ չեն եղել:
Հիվանդի գանգատները
Մաշկը գունափոխված է , քոր չկա , ցավ չի նշում
Առաջնային ձևաբանական տարրեր
Հիպերպիգմենտացված բծեր՝ կլոր կամ օվալաձև, հստակ սահմաններով : Մաշկի ներս ընկածություն՝ ատրոֆիայի հետևանքով
Երկրորդային ձևաբանական տարրեր
բացակայում են
Ցանի տեղակայումը
Մեջք , փոր, կրծքավանդակ , ձեռքեր
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր հետազոտություններ՝ առանց նշանակալի փոփոխությունների: Հյուսվածաբանական հետազոտություն՝ • Դերմիսի բարակացում • Կոլագենի թելերի փոփոխություն :Գործիքային հետազոտություններ՝ • ՄՌՏ կամ ՈՒՁՀ՝ մաշկի շերտերի գնահատման համար • Դերմատոսկոպիա՝ •Առկա են հիպերպիգմենտացված հատվածներ + մազանոթների փոփոխություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Մորֆեա - սահմանափակ սկլերոդերմիա , Պասկինի Պյերինի
Նախնական ախտորոշումը
Շվենինգեր Բուցիի բծային ատրոֆիա
Վիտամինոթերապիա
Ֆիզիոթերապիա՝ • Լազերային թերապիա • Մերսում • Համակարգային բուժում՝ • Կոլխիցին
Տեղային բուժումը
Կորտիկոստերոիդային քսուքներ՝ • Բետամետազոն 0.1% քսուք՝ օրը 1 անգամ, 6-8 շաբաթ • Տակրոլիմուս 0.1% քսուք՝ օրը 2 անգամ, երկարատև օգտագործման համար