Մաշկի չարորակ էպիդերմալ ախտահարում: Բոուենի հիվանդություն

Տաթևիկ Առաքելյան
19.03.2025
Ընդհանուր տվյալներ
Արամ Խաչատրյան, 67 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նշում է հիպերտոնիա, շաքարային դիաբետ 2րդ տիպի
Հիվանդի գանգատները
Հիվանդը նշում է, որ 8 ամիս առաջ ձախ նախաբազկի վրա նկատել է փոքրիկ կարմիր բիծ, որը աստիճանաբար մեծացել է։ Վերջին ամիսներին բիծը դարձել է թեփոտող, երբեմն խոնավանում է և արյունահոսում: Կարելի է ասել չի սպիանում : Օգտագործել է հակաբիոտիկային և հակաբորբոքային քսուկներ, սակայն առանց դրական արդյունքի:
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ, թեփոտվող բիծ՝ հստակ սահմաններով, անհարթ եզրերով , Մակերեսային էրոզիա ,Մանր հանգուցիկներ կամ պապիլոմատոզ հատվածներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թափանցիկ կամ արյունահոսող էրոզիաներ ,Կեղևով պատված հատվածներ ,Լեյկոպլակիայի նման փոփոխություն , ունի արյունահոսելու միտում
Ցանի տեղակայումը
Դեմք, պարանոց, ձեռքեր, նախաբազուկներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգները դեֆորմացված են , առկա է գույնի փոփոխություն և կոտրտվածություն : Մազերը ախտահարված չեն :
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդհանուր արյան անալիզ՝ առանց նշանակալի փոփոխությունների է եղել + HPV : Հյուսվածաբանական հետազոտություն (բիոպսիա)՝ Ատիպիկ բջիջների առկայություն: Գործիքային հետազոտություններ -Դերմատոսկոպիա՝ Էրիթեմատոզ բազա՝ խառնված սպիտակ և դեղնավուն թեփոտ հատվածներով , լայնացած մազանոթներ , առկա են ճեղքավոր կետեր:
Դիֆերենցիալ ախտորոշում
Բազալ բջջային կարցինոմա , պսորիազ, էկզեմա ,Կարմիր տափակ որքին
Նախնական ախտորոշումը
Բոուենի հիվանդություն
Վիտամինոթերապիա
Վիրահատական միջամտություն (վիրահատական հեռացում), Կրիոթերապիա (հեղուկ ազոտով սառեցում)՝ փոքր օջախների դեպքում, ճառագայթային թերապիա ,եթե վիրահատական միջամտությունը հակացուցված է:
Տեղային բուժումը
Դիկլոֆենակ 3% գել – բորբոքումը նվազեցնելու համար (երկարատև օգտագործմամբ , Տեղային կորտիկոստերոիդներ ՚ուժեղ քորի դեպքում
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top