Մաշկի չարորակ էպիդերմալ ախտահարում ՙ Պեջետի հիվանդություն

Տաթևիկ Առաքելյան
18.03.2025
Ընդհանուր տվյալներ
Մարինե Հակոբյան , 55 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առկա է հիպերտոնիա, շաքարային դիաբետ 2րդ տիպի , ընտանեկան անամնեզում կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր չի նշվում :
Հիվանդի գանգատները
6 ամիս առաջ նկատել է ձախ կրծքագեղձի պտուկի շրջանում մաշկի կարմրություն , թեփոտում, որն ուղեկցվել է թեթև քորով և այրոցով : Ժամանակի ընթացքում պտկային և հարպտկային շրջանում հայտնվել են խոցեր: Աոկա է նաև պտուկի ներքաշում :
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բիծ պտուկի շրջանում , թեփոտող մակերես, խոցոտված հատվածներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
կեղևներ, խոնավ էրոզիվ մակերես , պտուկի ներքաշում ՚ դեֆորմացիա , հնարավոր կարծրացում:
Ցանի տեղակայումը
կրծքագեղձի պտուկի և ալվեոլյար շրջանում առկա է
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկան
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
հիստ. բիոպսիա - հայտնաբերվել են մեծ, պայծառ ցիտոպլազմայով, խոշոր կորիզով Պեջետի բջիջներ: Մամոգրաֆիա - ուռուցքային փոփոխություններ , միկրոկալցիֆիկատներ: Դերմատոսկոպիա - մշուշոտ էրիթեմա , թափանցիկ դեղնավուն էրոզիվ օջախներ , լայնացած մազանոթներ :
Դիֆերենցիալ ախտորոշում
էկզեմա ատոպիկ կամ սեբ. , պսորիազ , կարմիր տափակ որքին
Նախնական ախտորոշումը
կրծքագեղձի Պեջետի հիվանդություն
Վիտամինոթերապիա
մաստէկտոմիա, եթե լայնածավալ ախտահարված է : Պահպանողական վիրահատություն - պտուկի և ալվեոլյար շրջանի հեռացում , եթե լոկալիզացված է : Քիմիոթերապիա , եթե կան մետաստազներ : Ճառագայթային թերապիա , վիր. հետո ՙ կրկնության կանխարգելման համար:
Տեղային բուժումը
Հակաբորբ. քսուկներ- Պանտենոլ կամ Բեպանտեն , անտիսեպտիկ լոսյոններ - քլորհեքսիդին
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top