Ընդհանուր տվյալներ
Լուսինե Կարապետյան , 28 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը չի նշում խրոնիկ հիվանդություններ, չունի ալերգիաներ:
Հիվանդի գանգատները
2 շաբաթ առաջ նկատել է կլոր, վարդագույն բիծ մարմնի վրա , որը մի քանի օր անց տարածվել է ամբողջ մարմնով: Նշում է թեթև քոր :
Առաջնային ձևաբանական տարրեր
Մայր բիծ 2-4 սմ տրամագծով, տեսքը ՙ կլոր , վարդագույն
Երկրորդային ձևաբանական տարրեր
Փոքր , օվալաձև վաւդագույն բծեր
Ցանի տեղակայումը
Սկզբում ՙ կրծքավանդակ, որովայն , մեջք : Հետագայում ազդրեր, ձեռքեր : Դեմքը հիմնականում չի ախտահարվում :
Եղունգների և մազերի ախտահարումը
բնորոշ չէ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
դերմատոսկոպիայով տեսանելի են կլոր, վարդագույն բծեր ՙ կենտրոնում մեղմ փաթիլով : Սնկաբանական հետազոտություն:
Դիֆերենցիալ ախտորոշում
սնկային հիվանդություններ , էկզեմա , ռոզեոլա
Նախնական ախտորոշումը
Ժիբերի վարդագույն որքին
Վիտամինոթերապիա
Հանգստացնող հակահիստամինային դեղեր քորի նվազեցման համար - նիքսար օրը մեկ հաբ , զիրտեկ օրը մեկ անգամ : Հակավիրուսային ՙ ացիկլովիր 400 մգ օրը 3անգամ 7 օր
Տեղային բուժումը
Cerave, La Roche Posay խոնավեցնող կրեմներ՚ մաշկի չորությունը նվազեցնելու համար : Խուսափել ալկոհոլ պարունակող լոսյոններից կամ օճառներից