Ընդհանուր տվյալներ
Կին, 28 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը 5 տարի առաջ նկատել է մաշկի կարմրություն և թեփոտվող վահանիկներ արմունկների և ծնկների շրջանում։ Վերջին 1 տարվա ընթացքում ախտանիշները սրվել են, առաջացել են նոր օջախներ մեջքի և գլխի մազածածկույթի շրջանում։ Հիվանդը նշում է քորի, չորության և երբեմն ցավի զգացողություն։
Հիվանդի գանգատները
Մաշկը կոշտացած է, թեփոտ, քորի և չորության զգացողություն ունի։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմա, ամուր կազմվածքով հանգույցիկներ՝ պատված արծաթասպիտակավուն փուխր թեփով։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հիպերպիգմենտացիոն գոտիներ,վահանակներ, էքսկորիացաներ
Ցանի տեղակայումը
Ծնկներ, արմունկներ, մեջք, ԳՄՄ, եղունգներ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների փխրունություն և փոքր փոսիկներ, գլխամաշկի թեփոտում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր հետազոտություն, լյարդի ֆունկցիայի հետազոտություն։ Ռևմատոլոգի և ալերգոլոգի խորհրդատվություն։ Դերմատոսկոպիա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Սեբորեային դերմատիտ, ատոպիկ դերմատիտ, երկրորդային սիֆիլիս։
Նախնական ախտորոշումը
Խրոնիկական վահանակային պսորիազ (Psoriasis vulgaris)
Վիտամինոթերապիա
Իմունաճնշիչ՝ ցիտոստատիկ՝ մեթոտրեքսատ, Ինտերլեյկինների ինհիբիտորներ, Համակարգային ռետինոիդներ Վիտամինոթերապիա ,ՈՍՀԲ դեղամիջոցներ։ Բալանսավորված սնունդ՝օմեգա 3ՃԹ-ով, հակաօքսիդանտներով հարուստ, ջրային ռեժիմ, քաշի հսկողություն։
Տեղային բուժումը
Կորտիկոստերոիդային քսուքներ , Վիտամին D անալոգներ, Փափկացնող միջոցներ (էմոլենտներ), Սալիցիլաթթվի քսուքներ թեփոտումը նվազեցնելու համար, Ֆիզիոթերապևտիկ բուժում՝ լուսային թերապիա (PUVA, narrow-band UVB)։