Վեզիկուլոպուստուլոզ

Ագապի Թափալցյան
13.03.2025
Ընդհանուր տվյալներ
20 օրական տղա, ծնվել է հղիության 36-րդ շաբաթում, սնունդը՝ արհեստական։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մարմնի մակերեսին կան մանր բշտիկներ և թարախաբշտիկներ, ունեցել է սուբֆեբրիլ ջերմություն, դժվարությամբ է սնունդ ընդունել։
Հիվանդի գանգատները
Մարմինը պատված է թարախաբշտիկներով՝ կարմիր երիզված, կեղևիկներով։
Առաջնային ձևաբանական տարրեր
1-2մմ չափերով, էրիթեմատոզ պսակով եզերված բշտիկներ, թարախաբշտիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղևիկներ
Ցանի տեղակայումը
Մարմնի մակերես, գլխի մազածածկ մաս։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չեն հայտնաբերվել։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան և մեզի ընդհանուր հետազոտություն։Մաշկի մանրէաբանական հետազոտություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Ֆինգերի պսևդոֆուրունկուլոզ, բշտային իմպետիգո
Նախնական ախտորոշումը
Վեզիկուլոպուստուլոզ(ստաֆիլոկոկային պերիպորիտ)
Վիտամինոթերապիա
Հակաբիոտիկներ
Տեղային բուժումը
Տեղային հականեխիչներով մշակել ախտահարված մաշկն ու շուրջօջախային հատվածները,՝օր 0,25%-անոց արծաթի նիտրատ, 5%-անոց կալիումի պերմանգանատ, տեղային հակամանրէային պրեպարատներ՝ էրիթրոնիցինի քսուք, սինտոմիցինի քսուք։Խիստ հետևել մաշկի հիգիենային, հագեւստն ու անկողինը բամբակյա գործվածքներից։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top