Հպավարակիչ մոլյուսոկ

Ագապի Թափալցյան
13.03.2025
Ընդհանուր տվյալներ
7 տարեկան տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Երեխան չունի այլ գանգատներ։ Զբաղվում է լողով։
Հիվանդի գանգատները
Դեմքի և իրանի մաշկին հայտնվել են մանր ամուր « հատիկներ»։ Երբեմն թույլ քոր։ Մի քանիսը փոքր ինչ մեծացել են։
Առաջնային ձևաբանական տարրեր
Առերևույթ առողջ մաշկի վրա կան 1-3մմ-ի հասնող ամուր գմբեթաձև, անցավ, մարմնագույն, փայլուն հանգույցիկներ, կենտրոնում՝ ներհրումով։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մի քանի փոքր էքսկորիացիաներ։
Ցանի տեղակայումը
Դեմք՝ աչքերի շուրջ, իրան՝ որովայնի մակերես։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չեն հայտնաբերվել։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հիմնականում հիմնվում են բնորոշ կլինիկական պատկերի վրա, կարելի է կատարել բիոփսիա, կյուրետաժ
Դիֆերենցիալ ախտորոշում
Գորտնուկներ,հասարակ հերպես
Նախնական ախտորոշումը
Կոնտագիոզ մոլյուսոկ
Վիտամինոթերապիա
Շի պահանջվում։
Տեղային բուժումը
Կյուրետաժ, կրիոթերապիա հեղուկ ազոտով, էվիսցերացիա բարակ պինցետով, լազերոթերապիա, էլեկտրոկոագուլյացիա
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top