Վեներայի մանյակ

Ագապի Թափալցյան
13.03.2025
Ընդհանուր տվյալներ
30տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Որևէ խրոնիկ հիվանդություն չի նշում։ Նշում է, որ մոտ 4-5 ամիս առաջ կրծքավանդակի, ապա վերջույթների վրա նկատել է փոքր վարդագույն «կետեր», որոնք մոտ 1 ամսից անցել են՝ ինքնուրույն։Ցանը սուբյեկտիվ որևէ զգացողություն չի առաջացրել, ինքնազգացողությունը եղել է լավ։ Բժշկի չի դիմել։ Հետո ունեցել է գլխացավ, մարմնի կոտրտվածության զգացողություն։ Ինքնուրքույն ընդունել է հակաբորբոքային պրեպարատներ։Պարանոցի ու ծոծրակի մաշկը տեղ-տեղ մգացել է, այդ ֆոնի վրա սկսել են առաջանալ (մոտ 1ամսում) նաև գունազրկված հատվածներ։
Հիվանդի գանգատները
Պարանոցի և ծոծրակի մաշկի վրա առաջացել են գույնի փոփոխություններ՝ սկզբում մաշկը մգացել է, հետո՝ տեղ-տեղ գունաբացվել։
Առաջնային ձևաբանական տարրեր
Գերգունակային և թերգունակային բծեր։ Ցանցային՝ ժանյակային, լեյկոդերմա։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Պարանոցի առավելապես կողմնային մակերեսներին և ծոծրակին՝« Վեներայի մանյակ»։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չեն հայտնաբերվել
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Շճաբանական ռեակցիաներ՝ ՆՄՌ,ԻՖՎ (ՀՀՄ, IgM, IgG), ներքին օրգանների ՈՒՁՀ, ԷՍԳ,ՌՀ,Ողնուղեղային հեղուկի հետազոտություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Երկրորդային լեյկոդերմիաներ(պսևդոլեյկոդերմիա)՝ գունափոփոխ որքին, պսորիազ, վարդագույն որքին, վիտիլիգո։
Նախնական ախտորոշումը
Վիտամինոթերապիա
Հակասիֆիլիսային բուժում
Տեղային բուժումը
Սիֆիլիսային լեկոդերմիան անհետանում է 1-4տարի անց։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top