Սեբորեային դերմատիտ

Գայանե Սահակյան
12.03.2025
Ընդհանուր տվյալներ
32 տարեկան աղջիկ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Չունի ալերգիկ հիվանդություններ, նախկինում չէր ունեցել մաշկաբորբ։Հիվանդը գանգատվում է վերջին 6 ամիսներին դեմքի և գլխամաշկի շրջանում հայտնված կարմրավուն հետքերից, թեփից, քորից։ Հիվանդը նշում է, որ նախքան ախտանիշների արտահայտումը, հաճախ եղել են սթրեսային իրավիճակներ և եղանակային տատանումներ։
Հիվանդի գանգատները
քոր, կարմրություն, թեփ
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմա, թեփ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էքսկորիացիաներ, մակերեսային էրոզիաներ
Ցանի տեղակայումը
դեմք, գլխամաշկ
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգները ախտահարված չեն, գլխամաշկին առկա է թեփ։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիկ հետազոտություն՝ մաշկի վրա սպիտակ շերտերի առկայություն
Դիֆերենցիալ ախտորոշում
էկզեմա, պսորիազ, կոնտակտային դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Սեբորեային դերմատիտ
Վիտամինոթերապիա
ֆլուկոնազոլ 150 մգ․ 1անգամ 5 օր
Տեղային բուժումը
կետոկոնազոլ շամպույն 2%, համապատասխան խոնավացնող կրեմներ:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top