Բնածին դիսկերատոզ

Գոհար Վարդանյան
06.03.2025
Ընդհանուր տվյալներ
Տղա, 14տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ծնվելուց հետո երկար ժամանակ առանց ակնհայտ ախտանիշների։ 6 տարեկանից նկատվել են եղունգների դեֆորմացիաներ, մաշկի հիպերպիգմենտացիա, որոնք աստիճանաբար սրվել են։ 10 տարեկանից սկսվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցավորում։ Ընտանեկան պատմության մեջ՝ հորեղբայրը մահացել է երիտասարդ տարիքում ոսկրածուծային անբավարարությունից։
Հիվանդի գանգատները
Եղունգների փխրունություն, շերտավորում, գունաթափում։ Մաշկի հիպերպիգմենտացիա՝ ցանցաձև դասավորվածությամբ։ Թեփոտում և չորություն։ Բերանի խոռոչի խոցեր, ցավ կուլ տալիս։ Ընդհանուր թուլություն, հաճախակի արյունահոսություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Լեյկոպլակիա, էրոզիա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ
Ցանի տեղակայումը
Մաշկ՝ թևերի, պարանոցի, կրծքավանդակի ցանցաձև գունափոխվածություն։ Բերանի լորձաթաղանթ՝ լեզվի, քիմքի վրա։ Եղունգներ՝ մատների և ոտնաթաթերի վրա։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգներ՝ թեթև հաստացում, փխրունություն, լեյկոնիխիա:
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Էպիդերմիսի հիպերպիգմենտացիա։ Ատրոֆիկ բազալ շերտ։ Լորձաթաղանթի ատրոֆիա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ֆանկոնիի անեմիա, Էհլերս-Դանլոսի համախտանիշ
Նախնական ախտորոշումը
Բնածին դիսկերատոզ
Վիտամինոթերապիա
Անդրոգեն` Danazol, անեմիայի բուժում, ոսկրածուծի փոխպատվաստում
Տեղային բուժումը
Խոնավեցնող, ռետինոիդայն քսուք, արևապաշպան
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top