Ընդհանուր տվյալներ
Աղջիկ, 22 տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մանկության տարիներից մաշկի վրա նկատվել են բազմաթիվ մուգ գունավորումներ (լենտիգիներ)՝ հիմնականում դեմքի կենտրոնական հատվածներում։ Ընտանեկան պատմության մեջ՝ մայրը նույնպես ունի նմանատիպ մաշկային փոփոխություններ։ Վերջին տարիներին մուգ բծերը ավելի ընդգծվել են արևի ազդեցությամբ։ Հիվանդը նշում է, որ մանկության շրջանում հաճախակի ունեցել է սրտի տախիկարդիա և երբեմն թեթև գլխապտույտ։
Հիվանդի գանգատները
Մաշկի վրա մանր, սիմետրիկ, մուգ շագանակագույն բծեր։ Բծերի գույնը թեթևակի մգանում է ամռանը՝ արևի ազդեցությամբ։ Երբեմն աչքերի կամ բերանի շրջանի մաշկը դառնում է չոր կամ զգայուն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Լենտիգիններ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Կենտրոնական դեմք՝ քիթ, այտեր, վերին շուրթ, ճակատ։ Երբեմն կարող է տարածվել պարանոցին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Մազերը թեթև գունաբացված:
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա՝ մելանինի կուտակում բազալային շերտում, առանց մաշկի հաստացման։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պեպեններ, մելազմա
Նախնական ախտորոշումը
Կենտրոնական-դիմային լենտիգինոզ
Վիտամինոթերապիա
Վիտամին C, լազերային թերապիա
Տեղային բուժումը
Հիդրոքինոն 2-4%, ռետինոիդ, արևապաշտպան