Մաշկի քսանտոմատոզ

Գոհար Վարդանյան
06.03.2025
Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 45տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Վերջին 3 տարիների ընթացքում մաշկի վրա սկսել են հայտնվել դեղնավուն հանգուցային գոյացություններ։ Ընտանեկան պատմության մեջ առկա է հիպերլիպիդեմիա (հայրն ունեցել է վաղ շրջանում սրտանոթային հիվանդություններ)։ Հիվանդն ունի 2-րդ տիպի շաքարախտ և հիպերխոլեստերինեմիա։ Անցած տարի հոսպիտալացվել է կրծքային ցավի պատճառով (կասկածվել է անգինա)։
Հիվանդի գանգատները
Մաշկի վրա հայտնվող դեղնավուն, փափուկ հանգույցներ։ Որոշ տեղերում՝ անհարմարավետություն, քոր։ Աչքերի շուրջ և արմունկների վրա մաշկի հաստացում։ Թեթև ցավ հանգույցների շրջանում (հատկապես ոտքերի վրա)։
Առաջնային ձևաբանական տարրեր
Քսանտոմաներ, պապուլաներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ատրոֆիկ փոփոխություններ
Ցանի տեղակայումը
Աչքերի շուրջ (xanthelasma palpebrarum)՝ դեղնավուն հարթ գոյացություններ։ Ծնկների, արմունկների, մատների հոդերի վրա (tuberous xanthomas)՝ խոշոր, կոշտ հանգույցներ։ Հետույքի և ազդրերի վրա (eruptive xanthomas)՝ փոքր պապուլներ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Սպիտակավուն գունավորում
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լիպիդային պրոֆիլ (Total Cholesterol, LDL, HDL, Triglycerides)՝ հիպերխոլեստերինեմիա, հիպերտրիգլիցերիդեմիա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Լիպոմաներ, հիստիոցիտոզ X
Նախնական ախտորոշումը
Մաշկի քսանտոմատոզ
Վիտամինոթերապիա
Ստատին, Օմեգա-3 ճարպաթթուններ, սննդակարգի փոփոխություն
Տեղային բուժումը
Լազերային թերապիա/ վիրաբուժական հեռացում: Տեղային ռետինոիդ, խոնավեցնող:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top