Ընդհանուր տվյալներ
Կին, 34տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մաշկի կոշտացման առաջին նշանները նկատվել են դեռ մանկության տարիներին։ Ընտանեկան պատմության մեջ՝ մայրը նույնպես ունեցել է նմանատիպ մաշկային խնդիրներ։ Տարիների ընթացքում ախտանշանները խորացել են՝ հատկապես ցուրտ եղանակին։ Վերջին տարիներին հաճախակի է նկատել ճաքեր, երբեմն՝ ցավոտ։
Հիվանդի գանգատները
Ափերի և ներբանների մաշկի հաստացում։ Չորություն, երբեմն ցավոտ ճաքեր, հատկապես ոտքերի վրա։ Երբեմն՝ քոր և անհարմարավետություն քայլելիս։
Առաջնային ձևաբանական տարրեր
Դեղնավուն կամ շագանակագույն պիգմենտացիա, հիպերկերատոզ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ճաքեր, որքինացում
Ցանի տեղակայումը
Ափեր և ներբաններ
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգները շերտազատված, հաստացած:
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Գենետիկ թեստավորում՝ KRT1, KRT9, DSG1 գեների մուտացիա:
Դիֆերենցիալ ախտորոշում
Պսորիազ, սնկային հիվանդություն
Նախնական ախտորոշումը
Ափաներբանային կերատոդերմիա
Վիտամինոթերապիա
Ռետինոիդներ (Ացիտրետին 10-25 մգ/օր)՝ ծանր ձևերի դեպքում՝ մաշկի հաստացումը նվազեցնելու համար։ Վիտամին A, D, E՝ մաշկի վերականգնման համար։ Կոլագենի և օմեգա-3 հավելումներ՝ մաշկի խոնավությունը պահպանելու համար։
Տեղային բուժումը
Սալիցիլաթթու 5-10%, խոնավեցնող քսուկներ