Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 28 տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
2 շաբաթ առաջ ունեցել է անպաշտպան սեռական հարաբերություն։ Նախկինում չի ունեցել սեռավարակներ, սակայն վերջին շրջանում ունեցել է սեռական զուգընկերների փոփոխություն։ 1 շաբաթ առաջ նկատել է միզուկի թեթև գրգռվածություն, թափանցիկ արտադրություն։
Հիվանդի գանգատները
Թեթև այրոց և անհարմարավետություն միզարձակման ժամանակ։ Միզուկից թափանցիկ, լորձային արտադրություն՝ հատկապես առավոտյան։ Երբեմն ցավ ցայլքի շրջանում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Միզուկի էրիթեմա, մակերեսային էրոզիաներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Միզածորանի բացվածքի շուրջ
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
PCR (Chlamydia trachomatis-DNA-ի հայտնաբերում)՝ դրական։ Միզուկի կամ արգանդի վզիկի բջջաբանական անալիզ՝ էպիթելիալ բջիջների ներսում խլամիդիոզային ներցիտոպլազմային ներառուկներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Գոնորեա, միկոպլազմոզ, ուրեապլազմոզ
Նախնական ախտորոշումը
Միզասեռական խլամիդիոզ
Վիտամինոթերապիա
Ազիթրոմիցին (1 գ մեկանգամյա դեղաչափով, կամ 500մգ x 2 օր)
Տեղային բուժումը
Քլորհեքսիդին