Ընդհանուր տվյալներ
Կին, 40 տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մաշկի թառամման առաջին նշանները նկատվել են դեռ 30 տարեկանից, սկզբում՝ ակնագոգերի շրջանում։ Ընթացքում մաշկը դարձել է ավելի փափուկ, կախված, հատկապես վերջույթների և որովայնի շրջանում։ Ընտանեկան պատմության մեջ՝ մայրն ունեցել է նմանատիպ փոփոխություններ։ Հիվանդը մշտապես նշում է, որ մաշկն ավելի արագ է «ծերանում», քան տարեկիցներինը։
Հիվանդի գանգատները
Թուլացած, կախված մաշկ՝ առավել արտահայտված դեմքին, պարանոցին, ձեռքերին։ Երբեմն թեթև քոր և զգայունություն, սակայն առանց ցավի։ Մաշկի առաձգականության կտրուկ նվազում։ Հեշտ առաջացող կնճիռներ նույնիսկ ոչ շարժական հատվածներում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Դերմատոխալազիա, ատրոֆիա, հիպերպիգմենտացիա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էլաստոլիզ, ստրիաներ
Ցանի տեղակայումը
Դեմք, պարանոց, վերին վերջույթներ, որովայն: Առավել արտահայտված՝ ակնագոգերի, ծնկների վերին հատվածի և արմունկների շուրջ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ակնհայտ փոփոխություններ չկան
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հյուսվածաբանական՝ Կոլագենային մանրաթելերի անկանոն կառուցվածք։ Էլաստիկ մանրաթելերի քայքայում (վերացական կամ նոսրացած տեսք)։ Դերմիսի բարակում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Էհլերս-Դանլոսի համախտանիշ, Կուտիս լաքսա
Նախնական ախտորոշումը
Գեներալիզացված դերմատոխալազիա
Վիտամինոթերապիա
Վիտամին C, ցինկ, ռետինոիդներ՝ համակարգային ընդունման, վիտամին E, մերսումներ
Տեղային բուժումը
Կոլագենային քսուք, խոնավեցնող միջոց հիալուրոնաթթվով: