Նեյրոֆիբրոմատոզ

Գոհար Վարդանյան
06.03.2025
Ընդհանուր տվյալներ
Տղա, 18տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մանկուց նկատվել են մաշկի վրա «սուրճի հետ կաթ» (Café-au-lait) բծեր։Ընտանեկան պատմության մեջ՝ հոր մոտ առկա է նույն ախտորոշումը։10 տարեկանից նկատվել են փոքր հանգուցավոր գոյացություններ՝ սկզբում հազվադեպ, ապա ավելացել են։ Վերջին ամիսներին նկատել է նոր գոյացությունների առաջացում, երբեմն՝ նյարդերի շրջանում ցավեր։
Հիվանդի գանգատները
Մաշկի վրա բազմաթիվ հանգուցավոր գոյացություններ, որոնք աճում են։ Երբեմն ցավ՝ նյարդերի հետագծով։ Թեթև մկանային թուլություն, հոգնածություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Նեյրոֆիբրոմաներ, կաֆե օ լե բծեր (Café-au-lait macules)՝ բաց շագանակագույն, հարթ բծեր:
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Կաֆե օ լե բծեր՝ հիմնականում իրանի, վերջույթների վրա։ Նեյրոֆիբրոմաներ՝ ամենուր, բայց առավել հաճախ՝ մեջքի, ուսերի, դեմքի վրա։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հյուսվածաբանական՝ նեյրոֆիբրոմաների բիոպսիայում հայտնաբերվում են Շվանի բջիջներ, կոլագենային մանրաթելերի գերաճ։ Գենետիկ թեստավորում՝ NF1 գենի մուտացիա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Լեգիուսի համախտանիշ, մաստոցիտոզ
Նախնական ախտորոշումը
Նեյրոֆիբրոմատոզ 1
Վիտամինոթերապիա
Ցավազրկում, ՄՌՏ հսկողություն ուռուցքների համար
Տեղային բուժումը
Տեղային անզգայացում, հակապիգմենտային քսուկ, լազերային թերապիա
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top