Հասարակ հերպես

Գոհար Վարդանյան
06.03.2025
Ընդհանուր տվյալներ
Աղջիկ, 20տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
5 օր առաջ նկատել է փոքր բշտեր բերանի անկյուններում։ Վերջին օրերին ունեցել է բարձր ջերմություն, թուլություն։ Նմանատիպ ցան առաջացել էր 1 տարի առաջ՝ ծանր հիվանդությունից հետո։ Վերջին ամիսներին եղել է սթրեսի, գերհոգնածության և անքնության վիճակում:
Հիվանդի գանգատները
Շուրթերի և բերանի շուրջ ցավոտ, քոր առաջացնող բշտեր։ Այրման, ձգվածության զգացողություն ախտահարված հատվածում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Վեզիկուլներ, էրիթեմա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիաներ, էքսկորիացիա
Ցանի տեղակայումը
Բերանի անկյուններ
Եղունգների և մազերի ախտահարումը
չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
HSV-PCR՝ վիրուսի ԴՆԹ-ի հաստատում։ Վիրուսաբանական կուլտուրա՝ վիրուսի աճեցման միջոցով հաստատում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Աֆթոզ ստոմատիտ, իմպետիգո
Նախնական ախտորոշումը
Հասարակ հերպես
Վիտամինոթերապիա
Ացիկլովիր (400մգ x 5 անգամ/օր, 5-7 օր), և քանի որ ռեցիդիվները հաճախակի են նաև իմունոմոդուլյատոր
Տեղային բուժումը
Ացիկլովիր քսուք՝ 5 անգամ/օր, քլորհեքսիդին, ցավազրկող:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top