Դևերժիի հիվանդություն

Գոհար Վարդանյան
06.03.2025
Ընդհանուր տվյալներ
Կին, 34տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ 2 ամիս առաջ նկատել է մաշկի վրա չոր, թեփոտվող բծեր, որոնք աստիճանաբար տարածվել են։ Գանգատներն ուժեղացել են ձմռանը, երբ մաշկը դարձել է ավելի կարմիր, խիստ թեփոտվող։ Ընտանեկան պատմության մեջ՝ նման դեպքեր չեն գրանցվել։
Հիվանդի գանգատները
Խիստ թեփոտվող ցան՝ տարածվող բնույթով։ Արտահայտված էրիթեմա (կարմրածություն) ամբողջ մարմնի վրա։ Եղունգների դեֆորմացիա, մազաթափություն։ Թեթև քոր, երբեմն՝ այրոց մաշկի վրա։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմա, պապուլաներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ճաքեր, թեփ
Ցանի տեղակայումը
Նախ՝ գլխի մաշկ, արմունկներ, ծնկներ։ Այնուհետև՝ տարածում դեպի իրան, վերջույթներ, ներբաններ, ափեր։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգներ՝ դեֆորմացված, հաստացած, դեղնավուն կամ շերտազատվող (ոնիходիստրոֆիա)։ Մազեր՝ բարակում, թափվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հյուսվածաբանական՝ ականտոզ, պարակերատոզ, անոթային դիլատացիա։ Բորբոքային ինֆիլտրատ՝ հիմնականում T-լիմֆոցիտներով։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պսորիազ, ատոպիկ դերմատիտ, սեբորեային դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Դևերժիի հիվանդություն
Վիտամինոթերապիա
Ացիտրետին (25-50 մգ/օր), Օմեգա-3 ճարպաթթուներ, վիտամին D
Տեղային բուժումը
խոնավեցնող միջոց (ուրեա), սալիցիլաթթու
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top