Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 34 տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Անպաշտպան սեռական հարաբերություններ, նախկինում գոնորեա։
Հիվանդի գանգատները
Մարմնի ցան, մազաթափություն, բերանի լորձաթաղանթի բծեր, ընդհանուր թուլություն, ջերմություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
3 ամիս առաջ ունեցել է ցավազուրկ, կլորավուն խոց սեռական օրգանների շրջանում (շանկր), որը մոտ 4 շաբաթ անց ինքնուրույն անհետացել է՝ առանց բուժման։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ռոզեոլոզ ցան, պապուլոզ տարրեր
Ցանի տեղակայումը
Ափեր, ներբաններ, մեջք, կրծքավանդակ, աճուկային շրջան, բերանի լորձաթաղանթ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Դիֆուզ մազաթափություն՝ գլխի շրջանի վրա։ Եղունգների թուլացում և փխրունություն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Վասերմանի ռեակցիա (RPR/VDRL)՝ դրական:TPHA (Treponema pallidum hemagglutination assay)՝ դրական։ Դերմատոսկոպիա՝ մաշկի ախտահարված հատվածներում նշմարվում են անոթային փոփոխություններ։ Բիոպսիա՝ հյուսվածաբանական ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են պլազմացիտար ինֆիլտրատներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ռուբեոլա, դեղորայքային ռեակցիաներ, պսորիազ
Նախնական ախտորոշումը
Երկրորդային սիֆիլիս
Վիտամինոթերապիա
Պենիցիլին
Տեղային բուժումը
Ցինկի օքսիդ պարունակող քսուք