Քրոնիկ պարոնիխիա

Ագապի Թափալցյան
02.03.2025
Ընդհանուր տվյալներ
46 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
26 տարի աշխատում է որպես սպասք լվացող,ունի ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումներ
Հիվանդի գանգատները
Ձեռքերի եղնգային ֆալանգները ցավում են, այտուցված են,եղունգները՝ դեֆորմացված
Առաջնային ձևաբանական տարրեր
Թույլ էրիթեմաներ, այտուցներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Եղնգարմատների կատիկուլաների հաստացում, թեփ՝ մանր և թիթեղներով
Ցանի տեղակայումը
Ձեռքերի մատների եղնգային ֆալանգներին
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղնգարմատների կատիկուլաների հաստացում, թեփ՝ մանր և թիթեղներով,պրոքսիմալ և կողմնային եղնգագլանիկները ցավոտ են, թույլ այտուցված և հիպերեմիկ, անջատված են եղնգաթիթեղներից, որոնք ձևափոխված են՝լայնակի և երկայնակի ակոսավորումներ, անհարթություններ, փայլատում, ազատ եզրերը թույլ ատամնավորված
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մանրէաբանական և դերմատոսկոպիական
Դիֆերենցիալ ախտորոշում
Օնիխոմիկոզներ, Եղունգների պսորիազ
Նախնական ախտորոշումը
Քրոնիկ պարոնիխիա
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Բացառել գռգռիչ գործոններն ու նյութերը, վինիլային ձեռնոցների տակից կրել բամբակե ձեռնոցներ, եղնգագլանիկները մշակել հակասնկային՝ Միկոնազոլի թուրմով, օրը 2 անգամ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top