Ընդհանուր տվյալներ
36 կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նշում է սեզոնային ռինիտի բռնկումներ գարնան-ամռան ամիսներին։ Մրսածության ֆոնին Հերպես լաբիալիսին բնորոշ կրկնվող ցանավորման դեպքեր։
Հիվանդի գանգատները
Դաստակների արտաքին մակերեսներին, շրթունքներին, բերանի շուրջ և լորձաթաղանթին հայտնվել են կարմիր տարրեր՝ բշտիկներ,բծեր, որոնք մեծացել են, միաձուլվել քոր են գալիս և ցավոտ են՝ հատկապես բերանի խոռոչում տեղակայվածները։Նախորդել են ընդհանուր թուլությունը, գլխացավը, մարմնի կոտրատվելու զգացողությունը, կոկորդի ցավը։
Առաջնային ձևաբանական տարրեր
Կլոր էրիթեմաներ-հանգույցներ, վեզիկուլաներ, բշտեր, բերանի խոռոչում՝ ցավոտ աֆթաներ՝ կլինիկական պոլիմորֆիզմ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Բազմացիկլային պատկեր՝ծայրամասային աճի արդյունքում միաձուլված էլեմենտներ, վերնամաշկային օձիքով պատված էրոզիաներ, չորացած բշտերի տեղերում՝թիթեղանման կեղևներ
Ցանի տեղակայումը
Դաստակների թիկնային երեսներին,սիմետրիկ։ Բերանի շուրջ, ստորին շրթունքին, բերանի խոռոչի լորձաթաղանթին
Եղունգների և մազերի ախտահարումը
Չեն հայտնաբերվել
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան հետազոտություն, վիրուսաբանական ու բակտերիոլոգիական հետազոտություններ, ալերգիկ թեստեր, դերմատոսկոպիա,լյարդի ֆունկցիայի հետազոտություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Ուրտիկարիա,Պեմֆիգուս,Սիդիլիս՝ռոզեոլային ցան (հատկապես ձեռքերի ափերին և ոտնաթաթերին),Վիրուսային էկզանթեմա (օր.՝ կարմրախտ, քութեշ, կարմրուկ)Ռևմատոիդ անոթաբորբ (Vasculitis)
Նախնական ախտորոշումը
Բազմաձևվ էքսուդատիվ էրիթեմա «փոքր" ձև, Հեբրայի տիպ
Վիտամինոթերապիա
Հակավիրուսային՝ «Ացիկլովիր»-per os 400mg՝7օր, օրը 2անգամ,հակահիստամինային՝«Սուպրաստին»- 25մգ-ից, օրը 3 անգամ՝1շաբաթ
Տեղային բուժումը
Բերանի խոռոչի ողողումներ՝Քլորհեքսիդինով ողողումներ,մաշկը մշակել՝2րդային վարակները կանխելու նպատակով՝Քլորհեքսիդինով, ձեռքերին՝Հիդրոկորտիզոն 1% քսուք