Էկզեմա

Ագապի Թափալցյան
01.03.2025
Ընդհանուր տվյալներ
35 տարեկան, հիվանդությունը սկսվել է հանկարծակի
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նախաբազկի մաշկը հանկարծակի այտուցվել է, պատվել կարմիր թացացող մանր բշտիկներով,անհանգստացնում է ուժեղ քորը, անքնությունը։
Հիվանդի գանգատները
Նախաբազկի մաշկի կարմրությունից, թացացող ցանավորումից,ուժեղ քորից, անքնությունից
Առաջնային ձևաբանական տարրեր
Մաշկի էրիթեմիկ լարված, ձգված ֆոնի վրա կան բազմաթիվ պապուլաներ (հանգույցիկներ), վեզիկուլաներ,որոնց մի մասը վերածվել է շճային ջրհորների՝ միկրոէրոզիաների (հանգեցնում է էվոլյուցիոն կամ կեղծ պոլիմորֆիզմի)։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Միկրոէրոզիաներ(առավոտյան ցողի ֆենոմեն), կեղևիկներ, թեփ
Ցանի տեղակայումը
Նախաբազկի ծալիչ մակերեսին, րադիալ հատվածում
Եղունգների և մազերի ախտահարումը
Չեն հայտնաբերվել
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, մաշկի մանրէաբանական հետազոտություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Ալերգիկ հպումային մաշկաբորբից, հասարակ իրիտանտային հպումային մաշկաբորբից, Սնկաձև միկոզից։
Նախնական ախտորոշումը
Սուր էկզեմա
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային միջոցներ, օր «Լորատադին»-1հաբ,օրը 1անգամ
Տեղային բուժումը
Սառը, խոնավ կոմպրեսներ Բուրովի լ-թով `10%- անոց ալյումինումի ացետատի լուծույթ, թրջված‚ մի քանի տակ ծալված ցանցկեն թանզիվը հենում են ախտահարված մասին` առանց վրայից լրացուցիչ փաթաթելու‚ որպեսզի գոլորշիացումը չկասեցվի (30 րոպե անց փոխում են‚ օրվա ընթացքում մի քանի անգամ)։Միջին ակտիվության կորտիկոստերոիդներ՝«Պրեդնիզոլոն"- 0,5% քսուք 1-3 անգամ օրը
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top