Ընդհանուր տվյալներ
15 տարեկան տղա երեխա։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը առկա է 1.5 տարի: Սննդից սրացումներ հիվանդը չի նշում ։ Մշտական դեղորայքներ չի օգտագործում, չունի ուղեկցող հիվանդություններ ։ Հիվանդությունը չի նահանջել էրիթրոմիցին օգտագործելուց ։ Ընտանեկան անամնեզում բացակայում է նմանատիպ հիվանդությունը։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է 2 ոտքերի վրա քորից , կարմրավուն հետքերից ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Վեզիկուլներ, էրիթեմա։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Դեղնավուն կեղևներ, քերծվածքներ, թեփ, հիպերպինգմենտացիա։
Ցանի տեղակայումը
Աջ և ձախ սրունքներին
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգները և մազերը ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր ցուցանիշները նորմայի սահմաններում են։ Դերմատոսկոպիայով հայնաբերվել է էրիքեմատոզ ֆոն, պոլիմորֆ անոթներ, դեղնավուն չոր թեփ, բշտիկների հետքեր, պիգմենտային փոփոխություններ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պետք է տարբերակիչ ախտորոշում իրականացնենք պսորիազից, սնկային ինֆեկցիաներից, ատոպիկ դերմատիտից, սեբորեային դերմատիտից։
Նախնական ախտորոշումը
Դիսկոիդ էկզեմա։
Վիտամինոթերապիա
Պրեդնիզոլոն- 10- մգ/օր, 1-2 շաբաթ՝ աստիճանաբար նվազեցնելով դեղաչափը , նիկսար -օրը 1 անգամ, ցեֆալեկսին- օրը 2 անգամ։
Տեղային բուժումը
Բետամետազոն- օրը 2 անգամ 14 օր , խոնավացնող միջոցներ։