Փսորիազ

Մարգարիտ Սարգսյան
22.10.2024
Ընդհանուր տվյալներ
Խրոնիկ,ոչ ինֆեկցիոն ,աուտոիմուն հիվանդություն է`մաշկի ախտահարումով։Հիմնականում հանդիպում է մաշկից բարձր պիգմենտի տեսքով,այսպես կոչված պապուլա։ Հիվանդությունը սկսվում է ցանկացած տարիքում, բայց վահանիկները հիմնականում հանաիպում են 15-ից 25 տարեկանում։ Յուրաքանչյուր երրորդ պացիենտ նշում է առաջին սիմպտոմների հայտնվելը 20 տարեկանում։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Փսորիազը համարվում է գենետիկ հիվ.,որը պայմանավորված է արտաքին միջավայրի գործոններով։Ախտանշանները սրանում են ձմռանը, կամ որոշակի դեղորայքներից։
Հիվանդի գանգատները
Կարմրություն,քոր,այտուց,ցավ,թեփոտում։ Քոր նախաբազկի հետին հատվածում, սրունքի ,պորտի , մաշկի շփվող հատվածներում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Վահանիկ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Արծաթասպիտակավուն բշտիկ։
Ցանի տեղակայումը
Հոնքերին, ծնկներին , գլխի մազածածկ հատվածներին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ոտքերի և ձեռքերի մատները ախտահարվում են փսորիազով մարդկանց մեծամասնության մոտ՝ միաժամանակ։ Այն ներգրավում է այնպեսզի փոփոխություններ, ինչպիսիք են՝ կետային ներհրումներ կամ եղունգի գույնի փոփոխություններ։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր հետազոտություն։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պետք է նկատի ունենալ, որ պսորիազի բնորոշ նշաններից մեկը՝ արծաթասպիտակ թեփոտումը կարող է երբեմն նկատվել նաև մաշկի այլ ախտահարումների դեպքում։ Այն կարող է դիտվել սիֆիլիսային հանգույցիկների մակերեսին, էկզեմատիդի բծերի վրա, կարմիր ու սովորական գայլախտի օջախներում և այլն։ Բոլոր այդ դեպքերում ախտորոշումը հաստատվում է քերման մեթոդի կիրառման միջոցով, որը թույլ է տալիս պսորիազի ժամանակ որոշելու ոչ միայն բնաճարպային բծի ախտանիշր, այլև "եռյակի" մյուս երկու ախտանիշները՝ ծայրային թաղանթն ու կետավոր արյունահոսությունը
Նախնական ախտորոշումը
Կլինիկական հետազոտություն։
Վիտամինոթերապիա
Յուրաքանչյուր դեպքում պետք է ձգտել պարզել հնարավոր նախատրամադրող գործոնը (հոգեկան տրավմա, ներզատական գեղձերի խանգարումներ, նյութափոխանակության խանգարումներ, օջախային ինֆեկցիա և այլն), որն առաջացրել է հիվանդության տվյալ բռնկումը, ապա նշանակել համապատասխան ընդհանուր բուժում։ Ընդհանուր բուժման համար ներքին ընդունման ձևով նշանակում են հանգստացնող միջոցներ, ինչպես նաև կալցիումի քլորիդի կամ կալցիումի գլյուկոնատի 1 %-անոց լուծույթի ներերակային ներարկումներ։ Ցուցված են նաև B1, B6, A վիտամինները։ Լավ արդյունք են ցուցաբերում, հատկապես պսորիազի էքսուդատիվ ձևի ժամանակ, վիտամին B12-ի սրսկումները՝ 200-400 Υ, օրումեջ, 1-1,5 ամսվա ընթացքում
Տեղային բուժումը
Ընդհանուր բուժման մեթոդներից հանձնարարվում է նաև ջերմաբուժում՝ պիրոգենալի կամ պրոդիգիոզանի միջմկանային սրսկումներով։ Բուժման սովորական մեթոդներին չենթարկվող դեպքերում խորհուրդ է տրվում զգուշորեն, ստացիոնարի պայմաններում տանել, բուժում ամինոպտերինով կամ մեթատրեքսատով (ցիտոստատիկ միջոցներ): Նշանակվում են ներքին րնդունման եղանակով՝ օրր 1-2 հաբ, 5-7-օրյա կուրսերով, նույնքան էլ րնդմիջումներով։ Կուրսերը կրկնվում են 2-3-4 անգամ՝ կախված տանելիությունից ու բուժական արդյունքից։ Պրեպարատը թունավոր է։ Հնարավոր բարդությունները, խոցային ստոմատիտ, լեյկոպենիա, արյունազեղումներ։ Ֆոլիաթթվի նշանակումը՝ 0,02 գ օրը 3 անգամ, վերացնում է թունավոր երևույթները։ Հողախտային պսորիազով հիվանդներին ցուցված են (ներքին ընդունման եղանակով) սալիցիլային պրեպարատներ, բուտադիոն, սինթետիկ հակամալարիային միջոցներ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top