Ընդհանուր տվյալներ
11 տարեկան աղջիկ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հարաբերական առողջ է։ Չունի խրոնիկ հիվանդություններ։
Հիվանդի գանգատները
Գոյացություն պարանոցի հետին մակերեսին։ Նկատվել է տեղ վաղ մանկական հասակում։ Սկզբնական շրջանում եղել է հարթ, մաշկի մակարդակին։ Երեխայի աճին զուգահեռ դարձել է անհարթ, մաշկից բարձր։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգուցիկների, վերուկոզ էլեմենտներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
պարանոցի հետին մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
Առողջ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմոսկոպիկ– գծային տեղակայված մուգ շագանակագույն շրջաններ, շագանակագույն ճյուղավորված գծեր, ծայրամասում տեղակայված ֆոլիկուլյառ պացվածքներ մազերով, շրջապատված պերիֆոլիկուլյառ սպիտակ հատվածներով։
Դիֆերենցիալ ախտորոշում
Հասարակ գորտնուկներ, ILVEN
Նախնական ախտորոշումը
Գծային վերուկոզ էպիդերմալ նևուս
Վիտամինոթերապիա
Դինամիկ հսկողություն
Տեղային բուժումը
Դիտարկել նևուսի հեռացումը կոսմետիկ նկատառումներով պացիենտի չափահաս տարիքում։