Ընդհանուր տվյալներ
Երեխա, 8 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մայրը նշում է, որ 3 օր առաջ երեխան ունեցել է ջերմության բարձրացում, թուլություն, ախորժակի վատացում, որից հետո, հաջորդ օրը երեխան սկսել է գանգատվել բերանում ցավի զգացողությունից սննդի ընդունման ժամանակ
Հիվանդի գանգատները
Ցավ և այրոցի զգացում աջ այտի շրջանում սննդի ընդունման ժամանակ
Առաջնային ձևաբանական տարրեր
1֊2 մմ տրամագծով բշտիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիաներ
Ցանի տեղակայումը
Բերանի խոռոչի լորձաթաղանթ
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկան
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Բերանի խոռոչից վերցված կենսաբանական նյութում ՊՇՌ մեթոդով հայտնաբերվել է HSV -1
Դիֆերենցիալ ախտորոշում
Աֆթոզ ստոմատիտ
Նախնական ախտորոշումը
Հերպեսային ստոմատիտ
Վիտամինոթերապիա
Հակավիրուսային (Ացիկլովիր), վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Բերանի խոռոչի ողողումներ անտիսեպտիկ միջոցներով