Գլխամաշկի վերք, որը չի բուժվում

Avag Avagyan
30.09.2024
Ընդհանուր տվյալներ
66-ամյա տղամարդը դիմել է գլխի չբուժվող վերքի գանգատով, որը 2 տարվա պատմություն ունի: Նշում է նաև երբեմն-երբեմն գլխի բշտիկների մասին, բերանի կամ լորձաթաղանթի օջածներ չի նշում: Փորձել է բուժել գլխի վերքը առանց դեղատոմսի հակաբիոտիկների քսուքով և թրջոցներով, բայց անհաջող: Հիվանդն ունի գլխամաշկի ակտինիկ կերատոզի և բազկի հատվածի ցածր աստիճանի տափակբջջային քաղցկեղի պատմություն՝ համապատասխանաբար բուժված հեղուկ ազոտով և վիրահատական հեռացումով:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նա նաև ունի 2-րդ տիպի շաքարային դիաբետ, որը վերահսկվում է մետֆորմինով, և սրտային անբավարարություն՝ հիպերտոնիայով, որը վերահսկվում է բումետանիդի և կարվեդիլոլի միջոցով: Նա թոշակառու շինարար է, ով իր պատանեկության տարիներին զգալի ինսոլյացիա է ունեցել: Ընտանեկան պատմությունը բացասական է աուտոիմուն հիվանդության մասով, բայց դրական է ծնողների մոտ մաշկի ոչ մելանոմային քաղցկեղի մասով:
Հիվանդի գանգատները
գլխի չբուժվող վերք երկու տարվա վաղեմությամբ
Առաջնային ձևաբանական տարրեր
Գլխի ձախ պարիետալ հատվածի վրա առկա է վառ կարմիր քայքայված վահանիկ/վերք/՝ սպիացող ալոպեցիայի հարակից բծերով (Նկար 1): Նկատվում են մի քանի 3-ից 4 մմ լարված բշտեր՝ ցրված որովայնի և նախաբազուկների տարածիչ մակերեսների վրա՝ ծածկված միլիայով: /Նկար 2/
Երկրորդային ձևաբանական տարրեր
սպիեր
Ցանի տեղակայումը
գլխամաշկ, նախաբազուկների տարածիչ մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
մազածածկույթի բացակայություն գլխամաշկի ածտահարված հատվածում
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Գլխամաշկի բիոպսիա՝ ենթամաշկային բշտիկներ, էոզինոֆիլներով հարուստ բորբոքային ինֆիլտրատ և դրական ուղղակի իմունոֆլյուորեսցենտային (DIF) թեստ՝ գծային իմունոգլոբուլին G (IgG) և կոմպլեմենտ բաղադրիչ 3 (C3) նստվածքներով հիմային թաղանթի երկայնքով: Նկատվում է մաշկի զգալի սպիացում:
Դիֆերենցիալ ախտորոշում
Հերպես զոստեր, տարբեր ինֆեկցիաներ, իմունոբշտայինային հիվանդություններ,պեմֆիգուս, պեմֆիգոիդ, epidermolysis bullosa acquisita (EBA) և գծային IgA բուլոզային դերմատոզ (LABD)
Նախնական ախտորոշումը
Էրոզիվ պուստուլար մաշկաբորբ
Վիտամինոթերապիա
Ազաթիոպրին 50 մգ օրական երեք անգամ և ռիտուկսիմաբ 375 մգ/մ2 4 շաբաթ; այս ռեժիմն այնուհետև կրկնվել է 6-ամիս:
Տեղային բուժումը
Կլոբեստրոլ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top