Բարձրացած վերքերով և հանկարծակի քաշի կորստով 28-ամյա երիտասարդ

Avag Avagyan
28.09.2024
Ընդհանուր տվյալներ
28-ամյա երիտասարդ, նախկինում առողջ, ամբուլատոր բաժանմունք է ընդունվել մարմնի վրայի բազմաթիվ մաշկի գույնի, մաշկից բարձր, առանց քորի վերքերով, որոնք առկա են արդեն 1 ամիս։ Հիվանդը չծխող է, ալկոհոլ չի օգտագործում և դեղորայք չի ընդունում:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նմանատիպ հիվանդության ընտանեկան պատմություն չունի, այլ հիվանդությունների չի նշում:
Հիվանդի գանգատները
Գանգատվում է մարմնի վրայի բազմաթիվ մաշկի գույնի, մաշկից բարձր, առանց քորի վերքերից, ընդհանուր թուլությանից, հոգնածությանից և շնչարգելությունից, որոնք զգալիորեն սահմանափակել են նրա ֆիզիկական ակտիվությունը: Հիվանդը վերջին 3 ամսվա ընթացքում ունեցել է 10 կգ քաշի կորուստ՝ ուղեկցվելով պոլիֆագիայով, պոլիդիպսիայով և պոլիուրիայով։
Առաջնային ձևաբանական տարրեր
պապուլաներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
կեղևներ
Ցանի տեղակայումը
ձեռքերի և դաստակների, իրանի, որովայնի և երկու ստորին վերջույթների հատվածում /տես նկարը/
Եղունգների և մազերի ախտահարումը
ինտակտ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Տրիգլիցերիդի բարձր մակարդակ՝ 1585 մգ/դլ, գլյուկոզայի բարձր մակարդակ՝ 550 մգ/դլ, հիստոպաթոլոգիական հետազոտության՝ հիպերկերատոզ, հաստացած հիմային թաղանթ և փրփրուն հիստիոցիտներ, որոնք պարունակում են առատ ցիտոպլազմիկ լիպիդային կաթիլներ դերմիսի ներսում՝ ուղեկցվող կենտրոնական կլորից մինչև օվալ միջուկներով և մեղմ լիմֆոմոնոնուկլեար ինֆիլտրատով: Երակից վերցրած արյունը հինգ րոպեից հետո ստանում է կաթնագույն երանգ /տես նկարը/:
Դիֆերենցիալ ախտորոշում
Սարկոիդոզ, կերատոականթոմա, Lichen planus
Նախնական ախտորոշումը
Ժայթքող քսանթոմա
Վիտամինոթերապիա
արյան մեջ գլյուկոզայի մակարդակի օպտիմալացում՝ օգտագործելով ինսուլին, 10 U օրական երեք անգամ, Դեգլյուդեկ, 30 U ենթամաշկային գիշերը, ինչպես նաև լիպիդների մակարդակը իջեցնող բուժում՝ օրական 10 մգ էզետիմիբով և 200 մգ ֆենոֆիբրատով մեկ անգամ:
Տեղային բուժումը
Սովորաբար տեղային բուժում չի պահանջվում: Լպիդների և գլյուկոզայի մակարդակները կարգավորելուց հետո, մաշկային տարրերը ինքնուրույն ետ են քաշվում
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top