17-ամյա պատանի արձակուրդային ցանով

Avag Avagyan
28.09.2024
Ընդհանուր տվյալներ
17-ամյա պատանին արձակուրդում է եղել իր ծնողների և քույրերի հետ: Նրանք մնացել են վարձակալած տանը և արձակուրդի ընթացքում զբաղվել են արշավներով և ձկնորսությամբ: Ընտանիքը նշում է, որ այս վայրում իրենց վարձակալած տները սովորաբար օդորակիչ չունեն և տներում շոգ է լինում:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Տղան, ըստ ծնողների, չունի ծանրաբեռնված հիվանդության պատմություն: Ակտիվ երիտասարդ է, զբաղվում է սպորտով: Չունի վնասակար սովորութուններ. մինչ օրս չի նկատվել ալերգիկ ռեակցիաներ:
Հիվանդի գանգատները
Տղան գանգատվում է երկու թեւատակերի և աճուկի ցանից, որը առկա է արդեն չորրորդ օրը:
Առաջնային ձևաբանական տարրեր
կարմիր, հեղուկով լցված բշտիկներ՝ առանց թարախի
Երկրորդային ձևաբանական տարրեր
չի նկատվում
Ցանի տեղակայումը
երկու թևատակերի և աճուկի շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
չունի
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
արյան և մեզի անալիզները նորմայի սահմաններում, հյուսվածաբանական և այլ հետազոտություններ չի կատարվել
Դիֆերենցիալ ախտորոշում
Տարբերակիչ ախտորոշումը ներառում է այնպիսի մաշկային հիվանդություններ, ինչպիսիք են կորյակային հիվանդությունը, ֆոլիկուլիտը, դեղերի նկատամբ ռեակցիաները, սննդի կամ դեղորայքի նկատմամբ ալերգիկ ռեակցիան և կոնտակտային դերմատիտը:
Նախնական ախտորոշումը
Ջերմային ցան
Վիտամինոթերապիա
Առատ հեղուկներ, դեհիդրատացիան վերականգնելու և օրգանիզմը հովացնելու նպատակով: Արևից և տաք տարածքներից խուսափում:
Տեղային բուժումը
Տրիամցինոլոն 1% նրբաքսուք, 1-2 շաբաթ:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top