Ընդհանուր տվյալներ
45 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ուղեկցող հիվանդություններ չունի, ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ, դեղորայքային և սննդային ալերգիաներ չի նշում, վնասակար սովորություններից՝ ծխել։ Իրեն հիվանդ է համարում մոտ 5 տարի, հետևողական որևէ բուժում չի ստացել։
Հիվանդի գանգատները
Գանգատներ է նշում ցանի առկայությունից, թեփոտումից, հազվադեպ քորի զգացողությունից:
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգուցիկներ, վահանիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Արծաթասպիտակավուն թեփոտում, եզակի էքսկորիացիաներ։
Ցանի տեղակայումը
Գլխի մազածածկ հատված, իրան, վերին և ստորին վերջույթներ՝ հիմնականում տարածիչ մակերեսներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Մատնոցանման եղունգներ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր և բիոքիմիական, մեզի ընդհանուր հետազոտությունների արդյունքներում շեղումներ չեն հայտնաբերվել:
Դիֆերենցիալ ախտորոշում
Արտահայտիչ կլինիկական պատկերը բավարար էր ախտորոշման համար
Նախնական ախտորոշումը
Վուլգար պսորիազ
Վիտամինոթերապիա
Վիտամինոթերապիա Ռեժիմը ընդհանուր, սննդակարգը ըստ Ադոյի, ինֆուզիոն թերապիա, ցիտոստատիկներ, սիմպտոմատիկ բուժում
Տեղային բուժումը
Տեղային շերտազատողներ, տեղային կորտիկոստերոիդներ։