Ընդհանուր տվյալներ
71-ամյա մի կին, ով ունի կարմիր գայլախտի և Շյոգրենի համախտանիշի պատմություն և ընդունում է Հիդրօքսիքլորոքին, Պրեդնիզոն և Մետոտրեքսատ, գանգատվում է վարդագույն պապուլներից և փոքր հանգույցներից աջ ձեռքի թիկունքային հատվածի և նախաբազկի վրա առանց անութափոսային լիմֆադենոպաթիայի:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նա նշում է մեկ ամիս առաջ կատվի կծելու դրվագ աջ ձեռքի թիկունքային հատվածումշ որի կապակցությամբ 10 օրվա ընթացքում ընդունել է ցեֆպոդոքսիմ: Նա հերքում է վերջին շրջանում ճանապարհորդությունները: Նա ամեն շաբաթ վարդեր է ստանում ամուսնուց և հաճախակի ընդունում է տաք լոգանք: Նկարներում ցուցադրված են հեմատոքսիլինի և էոզինի ներկումով բիոպսիան 20x մեծացմամբ (Նկար 2) և Acid-Fast Bacillus (AFB) հատուկ ներկումը:
Հիվանդի գանգատները
Առաջնային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դիֆերենցիալ ախտորոշում
ո՞րն է նշված գանգատների ամենահավանական պատճառը: Mycobacterium chelonae: Այն, ինչպես և այլ ատիպիկ միկոբակտերիաները կարող են առաջացնել հանգուցային լիմֆանգիտ։
Նախնական ախտորոշումը
Հանգույցային լիմֆանգիտ: Հանգույցային լիմֆանգիտը սովորաբար կապված է նախորդող ներթափանցող վնասվածքի հետ և դրսևորվում է հանգույցիկներով և պապուլներով:Էթիոլոգիան վարակիչ է և պոտենցիալ հարուցիչները ներառում են Sporothrix schenckii, ատիպիկ միկոբակտերիաներին, նոկարդիան և լեյշմանիոզը:
Վիտամինոթերապիա
Ազիտրոմիցին և Դոքսիցիկլին 4 ամսվա ընթացքում: Մակրոլիդային հակաբիոտիկի և տետրացիկլինի համադրությամբ երկարաժամկետ (առնվազն 3 ամիս) համակցված թերապիան նպատակահարմար է թիրախավորելու համար M chelonae-ին: Հակաբիոտիկային բուժումը պետք է հիմնված լինի հատուկ զգայունության վրա, եթե դա հնարավոր է ստուգել: Դոքսիցիկլինի ընտրությունն այլ տետրացիկլինների նկատմամբ, ինչպիսին են Մինոցիկլինը, պայմանավորված է նրանով, որ նվազագույնի է հասցված մաշկի ծանր կողմնակի ռեակցիաների ռիսկը:
Տեղային բուժումը