Ռիկետսիալ ծաղիկ

Mary Karsyan
16.09.2024
Ընդհանուր տվյալներ
Քնի խանգարիչ ապնոեի համախտանիշով, ընկճվածությամբ, ալկոհոլի օգտագործման խանգարմամբ և թիամինի անբավարարությամբ 33-ամյա կնոջ մոտ նկատվել է ջերմություն և բազմաթիվ էրիթեմատոզ կեղևավորված պապուլներվ և կենտրոնական նեկրոզի գոտիով վահանիկներով՝ ոտքերի և որովայնի ստորին մասում:
Կյանքի և հիվանդության անամնեզ
տքերի վրա հայտնված բշտիկներն ի հայտ էին եկել 2 շաբաթ առաջ, որոնք այնուհետև վերածվեցին կեղևավորված էրիթեմատոզ էլեմենտների՝ կենտրոնում նեկրոտիկ կեղևներով: Կինը հայտնաբերվել էր իր շարժական տանը` հատակին, շրջապատված կրծողների արտաթորանքով ։ Հիվանդը չի ունեցել որևէ հավելյալ համակարգային ախտանիշ, բացի թվարկվածներից:
Հիվանդի գանգատները
Առաջնային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր տվյալները ցույց են տվել թրոմբոցիտոպենիայի և մեղմ լեյկոպենիայի առկայությունը: 1,3-β-D-գլյուկանի (Fungitell) վերլուծությունը բացասական էր: Հիստոպաթոլոգիան ոչ սպեցիֆիկ էր և ցույց տվեց կեղևավոր էլեմենտ՝ խառը բորբոքումով, անոթային խցանումով բացասական սնկային և բակտերիալ պաթոգեններով։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ո՞րն է այս հիվանդի պատմության և լաբորատոր հետազոտությունների մեջ հիմնական ախտորոշիչ ցուցանիշը: Կրծողի կղանքը: Ռիկետցիալ ծաղկի պատճառը R akari-ն է, որը գրամ-բացասական բակտերիա է, որը սովորաբար փոխանցվում է մարդկանց մկան տզի խայթոցով:
Նախնական ախտորոշումը
Ռիկետսիալ ծաղիկ Հիվանդին շրջապատող կրծողների կղանքի առկայությունը և վատ հիգիենայի պատմությունը առանցքային են եղել այս հիվանդի մոտ ռիկետսիալ ջրծաղիկ ախտորոշելու համար: Այլ ախտորոշիչ նշանները ներառում էին դասական կենտրոնական նեկրոտիկ վերքի առկայությունը շրջապատող էրիթեմատոզ պսակով: Ավելի զգայուն կարող են լինել իմունոհիստոքիմիական ներկումը, պոլիմերազային շղթայական ռեակցիան կամ Rickettsia akari-ին հատուկ բակտերիաբանական կուլտուրայի հայտնաբերումը: Ռիկետցիալ ծաղկի պատճառը R akari-ն է՝ գրամ-բացասական բակտերիա, որը սովորաբար փոխանցվում է մարդկանց մկան տզի խայթոցով: Մաշկի բիոպսիայի արդյունքները մեծ հավանականությամբ ոչ սպեցիֆիկ են, և բակտերիալ օրգանիզմները կարող են դժվար տեսանելի լինել:
Վիտամինոթերապիա
Դոքսիցիկլին: Ռիկետսիալ ծաղիկը հակված է լինել մեղմ և ինքնասահմանափակող։ Այնուամենայնիվ, Դոքսիցիկլինը կարող է նվազեցնել ապաքինման ժամանակը մինչև մի քանի օր և համարվում է նախընտրելի բուժում, նույնիսկ երեխաների և հղի հիվանդների համար: Այս հիվանդի վիճակը կարգավորվել է 10 օրվա ընթացքում Դոքսիցիկլինի 100 մգ օրական երկու անգամ ընդունելուց հետո:
Տեղային բուժումը
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top