Ընդհանուր տվյալներ
72-ամյա առողջ տղամարդու պարանոցին ի հայտ է եկել անախտանիշ, կայուն, եզակի, 5 մմ × 5 մմ չափսերով, վարդագույն, գմբեթաձև պապուլա, որն առկա է եղել առնվազն 6 ամիս
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդի գանգատները
Պատճառ հանդիսացող որևէ գործոններ, ներառյալ թմրամիջոցների օգտագործումը, ճառագայթումը կամ այդ հատվածի վնասվածքը չեն հայտնաբերվել։ Ֆիզիկական հետազոտությունը ցույց չի տվել լիմֆադենոպաթիա կամ հեպատոսպլենոմեգալիա: Բևեռացված դերմոսկոպիան ցույց տվեց միատարր, վարդագույն պապուլա՝ օձաձև, կետավոր և կարճ գծային անոթներով, սպիտակ, փայլուն գծեր և սպիտակ վարդանման կառուցվածքներ:
Առաջնային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Պաթոհիստոլոգիան ցույց տվեց միջինից դեպի մեծ, ատիպիկ լիմֆոիդ բջիջների մեծ քանակությամբ ինֆիլտրատ, որոնք ներառում էին պապիլյար դերմիսը, դերմոէպիդերմային հանգույցը և էպիդերմիսը: Ատիպիկ լիմֆոիդ բջիջները ներկված էին CD3-ով, դիֆուզ արտադրում էին CD30 և միջուկային MUM1 (պայծառ) և կրկնակի բացասական էին CD4-ի և CD8-ի համար: ALK-1, SOX10, PD1 և CD138 բացասական էին: Այլ հետազոտություններ չեն իրականացվել։
Դիֆերենցիալ ախտորոշում
Նախնական ախտորոշումը
Lymphomatoid papulosis 6p25.3 Այն առաջին անգամ զեկուցվել է Կարայիի կողմից 2013թ.-ին: Այն սովորաբար դրսևորվում է տղամարդկանց մոտ՝ միջինում 75 տարեկանում, որպես մեկ կամ մի քանի պապուլոնոդուլաներ մեկ տեղամասում: Պաթոլոգիան բացահայտում է մաշկային հանգույց, որը բաղկացած է լիմֆոցիտներից՝ ծածկված CD30+, MUM1+, էպիդերմիսում ատիպիկ լիմֆոցիտներից, որոնք նման են Պեջետի ռետիկուլոզին: Կարային չի նշել լիմֆոմայի զարգացում իրենց հիվանդներից որևէ մեկի մոտ: Ո՞րն է իմունոհիստոքիմիական ներկման ընդհանուր օրինաչափությունը, որը հայտնաբերվել է LyP-ում 6p25.3 վերադասավորումով: CD3+, CD30+, MUM1+, ALK−, CD4, և CD8 հաճախ (բայց ոչ միշտ) բացասական են։ 11 պացիենտների ուսումնասիրությճունների արդյունքում հենց այս օրինաչափությունն է եղել ամենահաճախը։ Դերմատոսկոպիկ Գծային, կոր և ոլորապտույտ անոթներ, ռոզեոլաներ և փայլուն, սպիտակ գծեր։
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը