Զգայուն մանուշակագույն հանգույց ափի վրա

Mary Karsyan
16.09.2024
Ընդհանուր տվյալներ
71-ամյա տղամարդը ներկայացրել է 2-ամսյա անամնեզ՝ ձախ ափի վրա զգայուն հանգույցի առկայության գանգատով:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդի մոտ ախտորոշվել էր JAK2 VA617F միջանկյալ ռիսկի թրոմբոցիտոզ՝ երկրորդային միելոֆիբրոզով։ Հիվանդե սկսել էր ընդունել Ռուկսոլիտինիբ գանգատների սկզբից 3 ամիս առաջ: Հիվանդը մոլի այգեպան էր։ Ըստ արտաքին զննման արդյունքների տղամարդն առողջ տեսք ուներ ՝ ձախ ափի վրա բազմալոկուլյար, չխոցոտված, կարմիր-մանուշակագույն հանգույցով:
Հիվանդի գանգատները
Ծակող վնասվածք հողի հետ շփումով: Ֆեոհիֆոմիկոզը սովորաբար հաջորդում է ծակող վնասվածքին, քանի որ այն առաջացնող սնկերը հաճախ հայտնաբերվում են հողում: Հիվանդը չէր մտաբերում որևէ վնասվածք այս դեպքում, սակայն բիոպսիան հայտնաբերել է փայտի կտոդ հանգույցի ներսում։ Մաշկային ծակոցի ամենատարածված աղբյուրները ներառում են հաճախակի շփումն այնպիսի բույսերի հետ ինչպիսիք են վարդի թփերը:
Առաջնային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր հետազոտությունները հայտնաբերել են լիմֆոցիտոզ նորմալ թրոմբոցիտներով: Կատարվել է մաշկի բիոպսիա և հյուսվածքային կուլտուրայի հետազոտություն: Բիոպսիայի նմուշի վրա կատարվել են հեմատոքսիլին-էոզինով ներկում և Հոմորի մեթենամինով արծաթագույն ներկում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Նախնական ախտորոշումը
Ո՞րն է ամենահավանական ախտորոշումը: Ֆեոհիֆոմիկոզ։ Ֆեոհիֆոմիկոզը նկարագրում է դեմատիոզային կամ ֆեոիդ սնկերի վարակներ, որոնք առավել հաճախ ախտահարում են իմունոսուպրեսսորներ ընդունող հիվանդներին: Հոմորի մեթենամինի արծաթագույն ներկումը ցույց տվեց բազմաթիվ պիգմենտային սնկային սպորներ և հիֆեր։
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Համակցված վիրաբուժական հեռացում և Վորիկոնազոլ: Համակարգային հակասնկային բուժման և վիրահատական ​​հեռացման համակցությունը խորհուրդ է տրվում մաշկային ֆեոհիֆոմիկոզային վարակի վերջնական բուժման համար՝ իմունոպրեսիայի կոնտեքստում:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top