Կարմիր մազային որքին

Lilit Sargsyan
13.09.2024
Ընդհանուր տվյալներ
Կին 30 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում արդեն 3 ամիս։ Նշում է կարմրություն և թեփոտում։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է քորից և այրոցի զգացողությունից
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույց, վահանիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ
Ցանի տեղակայումը
Դեմք , գլխի մազածածկ հատված։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առաջանում է ենթաեղնգային հիպերկերատոզ և հեմոռագիաներ։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Կլինիկական պատկեր, բիոպսիա
Դիֆերենցիալ ախտորոշում
Պսորիազ, կարմիր տափակ որքին, սեբորեային մաշկաբորբ, ենթասուր կարմիր գայլախտ։
Նախնական ախտորոշումը
Կարմիր մազային որքին
Վիտամինոթերապիա
Ռետինոիդներ, Իմունոդեպրեսանտներ, Ֆոտոթերապիա, Հակահիստամինային դեղամիջոցներ
Տեղային բուժումը
Պարաֆինային քսուքներ, տեղային ստերոիդներ, սալիցիլաթթու 2-20%, վազելինային ժելե։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top